00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Արսենալ»-ը ներկայացրել է նոր մրցաշրջանի մարզահագուստը (տեսայութ)«Հայկական տոլման՝ Հարվարդի համալսարանում» (լուսանկար)Ամուլսար տանող ճանապարհը դեռ փակ է. նախարարությունից արձագանք չկա (տեսանյութ)Ամենաերջանիկ կանանց կրծքի չափսըՆիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցություններում նրա մեջքին կանգնած եմ. ՇարմազանովԲարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետԱտեստավորման արդյունքում բարձր գնահատականներ ստացած ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան Դորտմունդի «Բորուսիա»-ն նոր գլխավոր մարզիչ ունիՍփյուռքի նախարարը Գարեգին Բ Կաթողիկոսին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունների վերաբերյալ իր տեսլականը Ավստրալիայի Ռայդ քաղաքն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությանը սատարող բանաձև

Հայաստանում աշխատող, մտածող, խելացի մարդը վատ է ապրում, նման բան աշխարհում գոյություն չունի. տնտեսագետ

ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է տնտեսագետ Զոյա Թադևոսյանը: 

-Տիկին Թադևոսյան, որպես տնտեսագետ, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի տնտեսական վիճակը: 

-Պաշտոնական վիճակագրությունը, միջազգային կազմակերպությունների գնահատականները ակնհայտ ցույց են տալիս, որ Հայաստանում այս տարի գրանցվել է տնտեսական անկում: Նույնիսկ կա այն կարծիքը, որ զրոյական կլինի տնտեսական աճը, այսինքն՝ ոչ մի տնտեսական ձեռքբերում ՀՀ-ն չի ունենա: Խնդիրն այն է, որ Հայաստանի համար 2015 թվականը տնտեսական չենք կարող համարել, որովհետև կառավարությունը չուներ հատուկ տնտեսական ծրագիր, դա իրականացնելու ոչ հնարավորություն, ոչ էլ ցանկություն: Դրա արդյունքում էլ եղավ այն, ինչն արդեն հայտնի է: Դրան մի քանի հանգամանքներ խանգարեցին՝ քառօրյա պատերազմը, «Սասնա ծռեր»-ի ընդվզումը, նոր Կառավարության ձևավորումը: Սրանք գործընթացներ էին, որոնք միայն քաղաքական դաշտում կարելի է քննարկել: Տնտեսական ձեռքբերումներ, որպես այդպիսին՝ տեղի չունեցան: Հետևաբար՝ տնտեսությունն ամբողջովին դուրս մնաց պետության ուշադրությունից: Տեղի ունեցած իրադարձություններն աշխարհի ուշադրությունը ևս գրավեցին և տնտեսական գործակալներն իրենց հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ կորցրին: Մեր ներքին ռեսուրսները բավական չեն տնտեսական աճ ապահովելու համար: Այդ տնտեսական ռեսուրսները բավարար կլինեին, եթե լիներ տնտեսական բավարար միջավայր, և այդ ռեսուրսները մնային Հայաստանում: Այն կապիտալը, որը կուտակվում է Հայաստանում, դա էլ է փախչում: Այս տնտեսական իրավիճակում բնակչության լայն զանգվածներն աղքատանում են ամեն օր, ամեն ժամ: Մի հետաքրքիր դիտարկում եմ ուզում անել: Երբ մեր իշխանությունները խոսում են աղքատության մասին, նրանց թվում է, թե աղքատությունը չքավորությունն է կամ աֆրիկյան աղքատությունը, որտեղ կա պարենային հիմնախնդիր: Հայաստանում պարենային հիմնախնդիր չկա, պարենը թափված է այստեղ: Հայաստանի բնակչության 80 տոկոսը աղքատ է, չքավոր չէ, բայց աղքատ է, որովհետև տեսնում է, բայց չի կարող ձեռք բերել: 

-Կառավարության փոփոխությունն ինչ ազդեցություն է ունեցել տնտեսության վրա, թե դեռ շուտ է այդ մասին խոսելը: 

-Գիտեք, փոփոխությունները երբեք միանգամից իրենց դրական արդյունքները տալ չեն կարող: Ինչպես տեսնում ենք, երբ կառավարությունները հանձնում են իրենց պարտականությունները, նոր ձևավորված կառավարությունում առաջին գործը կադրային փոփոխություններն են: Խոսում են կոռուպցիայի մասին, տնտեսության ծայրահեղ ծանր վիճակի մասին, բայց որևէ քայլ՝ տնտեսությունն այդ ծանր վիճակից դուրս բերելու համար, չի արվում: Չեմ էլ կարծում, որ առաջիկա ամիսների ընթացքում կարվի: Հետևաբար՝ երբ նորանշանակ վարչապետն առաջին հարցազրույցում խոսեց կառավարության երկարաժամկետ ծրագրի մասին, մենք փորձեցինք ուղղել նրա այդ երկարաժամկետ ծրագրերով հանդես գալու հայտարարությունը, որից հետո նա սկսեց խոսել կարճաժամկետ ծրագրերի մասին: Բայց նույնիսկ կարճաժամկետ ծրագրեր՝ նա չի կարող իրականացնել, որովհետև զբաղված են լինելու քաղաքական գործընթացներով, այնինչ Կառավարությունը պետք է զբաղվի տնտեսական խնդիրներով: Նոր տարին կանցնի ու կսկսվի Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Ամբողջ իշխանությունները ներգրավված են լինելու այդ գործընթացում: Դրա վառ ապացույցն այն է, որ վարչապետը կուսակցություն մտավ 7000 անդամանոց թիմով: Դա նշանակում է, որ քաղաքական գործընթացներն ամբողջությամբ կլանեցին և որևէ տնտեսական ձեռնարկում չի երևում, և դժվար թե առաջիկա 6 ամիսների ընթացքում տեսնենք:

-Արդյոք ամեն ինչ կախված է Կառավարությունից:

-Ամեն ինչ չէ, որ կախված է Կառավարությունից: Կառավարությունը պետք է կարողանա ստեղծել այն բարենպաստ միջավայրը, որտեղ շուկայական տնտեսություն է, մասնավոր սեփականություն է: Պետք է ստեղծել այն միջավայրը, որը թույլ կտա տնտեսական գործակալներին՝ իրենց գործունեության միջոցով նպաստելու երկրի զարգացմանը: Եթե ազատ շուկայական հարաբերություններ չկան, եթե ամբողջովին քաղաքականացված է միջավայրը, այսինքն՝ ցանկացած որոշում կայացնելու համար «Հանրապետական» կուսակցության  «դաբռոն» պետք է լինի, այդպես տնտեսությունը չի կարող զարգանալ: Կուսակցությունն իր ամբողջ գործունեությամբ թափանցել է ցանկացած ոլորտ, նրանք ամենուրեք են և ամենուրեք կատարում են միայն խոչընդոտելու, խանգարելու, փչացնելու, խեղաթյուրելու գործընթաց: Այդ պարագայում սպասել, թե Կառավարությունն ինչ-որ մի գործ պետք է անի.... Կառավարությունը թող գյուղացու ոռոգման ջրի, գազի ու էլեկտրաէներգիայի գինը էժանացնի, աշխատելու հնարավորություն տա, ստեղծի նորմալ ենթակառուցվածքներ: Նրանք հո գյուղացու տեղը չեն աշխատելու: Գյուղացին ինքը կստեղծի: Գիտեք, այն պարադոքսը, որը կա Հայատանում և որը սկսվել է նմանատիպ իշխանությունների ջանքերով, աբսուրդ է: Աշխատող, մտածող, խելացի մարդը վատ է ապրում: Նման բան աշխարհում գոյություն չունի: Վատ են ապրում տգետները, չաշխատողները: Հայ ազգը այդպիսին չէ: Ասում են՝ եթե դու այդքան խելոք ես, ինչու ես աղքատ: Մեր ազգը խելոք է, բայց աղքատ: Ուրեմն՝ ինչո՞ւմն է խնդիրը. իշխանությունները խանգարում են, որ մարդը հարստանա, որովհետև ուզում են միայն իրենք հարստանան: Կառավարության աշխատանքի արդյունքը կլինի կենսամակարդակի բարձրացումը: Ինձ պետք չի իրենց թվերը, ես իրենց թվերի երեսը նայել չեմ ուզում, ես շատ լավ գիտեմ, թե ինչ վարժ նկարչությամբ են զբաղված: Ամենակարևոր ցուցանիշը գյուղացու դեմքն է, գյուղացու դեմքի վրա կա մտահոգությո՞ւն, թե՞ ունի ժպտալու հնարավորություն: Եթե մտնում ես գյուղ ու տեսնում ես երիտասարդ, ուրեմն լավ է, եթե գյուղում ծերեր են կամ ամբողջովին դատարկվել է, ինչ է նշանակում տնտեսական զարգացում: Այդպիսի տնտեսական զարգացումը չեմ հասկանում: Որ օրը ես կմտնեմ գյուղ, կտեսնեմ գյուղացին հարուստ է ապրում, այդ դեպքում կհամարեմ տնտեսական զարգացում: 

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի

 

 

 

 

դիտվել է 1515 անգամ
Լրահոս
22 Մայ
«Զգույշ խոսիր Ղարաբաղում»ՀՀ նախագահն անդրադարձել է կոռուպցիոն շղթաների հայտնաբերման մասին ԱԱԾ պետի հայտարարությանը Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է GALLUP International ասոցիացիայի նախագահ Կանչո Ստոյչևի հետ Նախագահը նկարիչների միությունում ներկա է գտնվել Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին Նոր խաղաքարտ Իսրայելի հակաթուրքական զինանոցում Դանակահարություն Շենգավիթում․ քրեական հետախույզները բացահայտել են հանցագործությունըՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԱՄՀ ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային Երիտասարդությունը Հայաստանի ապագան չէ, երիտասարդությունը Հայաստանի ներկան է. Հայկ ԿոնջորյանՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աստանա Փաշինյանի իշխանության կողմից քաղաքական հետապնդումների արժանացողները դիմեն Աշոտյանին (տեսանյութ) «Արսենալ»-ը ներկայացրել է նոր մրցաշրջանի մարզահագուստը (տեսայութ)«Հայկական տոլման՝ Հարվարդի համալսարանում» (լուսանկար)16-ամյա դեռահասը կրակի է տվել հայրական տունն այն պատճառով, որ ծնողները հրաժարվել են իր համար նոր հեռախոս գնել (տեսանյութ)Ամուլսար տանող ճանապարհը դեռ փակ է. նախարարությունից արձագանք չկա (տեսանյութ)Ամենաերջանիկ կանանց կրծքի չափսըՆիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցություններում նրա մեջքին կանգնած եմ. ՇարմազանովԲարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետԱտեստավորման արդյունքում բարձր գնահատականներ ստացած ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան Դորտմունդի «Բորուսիա»-ն նոր գլխավոր մարզիչ ունիՄեր բնագավառը տգետ ղեկավարների չի սիրում. գյուղատնտեսՍփյուռքի նախարարը Գարեգին Բ Կաթողիկոսին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունների վերաբերյալ իր տեսլականը Բացարձակ կապ չունեմ Շուշան Պետրոսյանի հետ. Արման Հարությունյան Ավստրալիայի Ռայդ քաղաքն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությանը սատարող բանաձևՀայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզում կանցկացնիՀՀ վարչապետի տիկինը կընդգրկվի բարեգործական նոր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմումՄեզ մենակ պարոն Խառատյանը կարող է ասել՝ մենք մտնենք քոլեջ, թե ոչԽնդրում եմ քիչ զանգեք, խոշտանգման զոհ եմ դառնում. Դավիթ ՍանասարյանՀայաստանում կան «խղճի քաղբանտարկյալներ» և «Սասնա Ծռեր» Մանե Թանդիլյանը դեռ գրանցված է «Սինոփսիս Արմենիա»-ում և 500.000 աշխատավարձ է ստանումԱրմինկան խոսեցՆիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի վարչապետըՎահե Գրիգորյանը՝ փաստաբանների ցանկալի թեկնածուՄուտքի արգելք չունեցող «Դժոխքի ձորը» ցանկապատել են. ահազանգ (լուսանկարներ)1 միլիոն 600 հազար վարկ ունեմ, ո՞վ ա փակելու. Շմայս (տեսանյութ)ԿԳ նախարարը 12-ամյա կրթական համակարգը բավականին լավն է համարումՊՆ պատվիրակությունը կմասնակցի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսինՀՀ նախագահ և վարչապետը կայցելեն հարևան ՎրաստանՆիկոլ Փաշինյանն ընդունել է Gallup International ասոցիացիայի նախագահինԷրդողանը Իսրայելին սպառնացել է տնտեսական պատժամիջոցներով Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Ասում եք՝ հեղափոխությու՞ն» Իլոն Մասքը ցուցադրել է Dragon-ի օդաչուավոր տարբերակը Ամեն ինչ, միայն՝ ոչ արտահերթ ընտրությունԼեռնագոգում տեղի ունեցած ջրալցման հետևանքով վնասվել է 43 տունԴուք կենսասիրության եւ լավատեսության ուղենիշ եք միլիոնավոր մարդկանց համար. ՀՀ նախագահի ուղերձն ԱզնավուրինԶանգվածային հավաքներին մասնակցած աշակերտին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործՆորանշանակ պատգամավորը խուսափում է սեփական կարծիքն արտահայտել«Ոսկին՝ ձեզ, ցիանիդը՝ մե՞զ» Ձեր կյանքի ու գործունեության պատմությունը առավել քան օրինակելի է. Փաշինյանը շնորհավորել է ԱզնավուրինՎահագն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահե Տեր-Մինասյանը նշանակվել է առողջապահության նախարարի խորհրդական
Ամենադիտված