Givenchy-ն մոդելներին թողել է անապատում

2016-12-22 23:59:26

Givenchy ֆրանսիական նորաձեւության տունը ներկայացրել է տեսանյութ, որը նկարահանվել է գովազդային արշավի շրջանակներում եւ նվիրված է հագուստի գարնանային հավաքածուին: Հոլովակը հրապարակված է YouTub-ում:

Հիմնական գործողությունը ծավալվում է անապատային տեղանքում, որտեղ մոդելները վազում են ավազաթմբերի վրայով եւ շրջաններ են գծում ավազի վրա: Կադրերն ընդմիջվում են ստուդիայում արված նկարահանումներով, որոնց մասնակցել է, այդ թվում, ռուսաստանցի մոդել Իրինա Շեյկը:

Givenchy ֆրանսիական նորաձեւության տունը հիմնվել է 1952 թվականին Յուբեր դե Ժիվանշիի կողմից: Այն մասնագիտանում է հագուստի, կոշիկի, աքսեսուարների եւ պարֆյումերիայի թողարկման բնագավառում: Նորաձեւության տան հաճախորդներն են եղել Օդրի Հեփբյոռնը եւ Ժակլին Քենեդին: Կրեատիվ տնօրենի պաշտոնն զբաղեցնում է Ռիկարդո Տիշին. նա նորաձեւության տանն աշխատում է 2005 թվականից:

Դիտվել է 809 անգամ:

Լրահոս
31 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը