Պետք է անկեղծ լինել. չեմպիոնի տիտղոսի համար «Չելսի»-ի հետ պայքարելը բարդ է. Մուրինյու

2016-12-23 17:39:08

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակին և նշել, որ առաջատար «Չելսի»-ին շրջանցելը շատ բարդ կլինի:

«Պետք է անկեղծ լինել և ասել, որ այս մրցաշրջանում ԱՊԼ-ի չեմպիոնի տիտղոսի համար «Չելսի»-ի հետ պայքարելը բարդ կլինի: Խոսքը ոչ միայն  միավորների տարբերությունն է, այլև խաղի փիլիսոփայությունը: Նրանք մեկ գոլ են խփում ու հաղթում: Շատ են պաշտպանվում և դա հիանալի են անում: Նրանց համար միևնույն է, թե ինչ են իրենց մասին մտածում և ասում: «Չելսի»-ն ձգտում է միշտ հաղթել: Դրա համար էլ պատճառ չեմ տեսնում, որով պայմանավորված՝ նրանք միավոր կորցնեն»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:

Դիտվել է 1567 անգամ:


Լրահոս
18 Հուն
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը