ԱՄՆ-ում ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել թռիչքուղուց դուրս

2016-12-24 19:43:08

Ամերիկյան ֆուտբոլի «Մինեսոտա Վայքինգ» թիմի անդամներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց : Այդ մասին հաղորդում է ABC News հեռուստաընկերությունը:

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան' Վիսկոնսին նահանգի միջազգային օդանավակայանում: Վայրէջքից հետո Delta ավիաընկերության Airbus A330 ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց սիզամարգի վրա և խրվել: Դեպքի հետևանքով ուղևորները ստիպված են եղել սպասել ավելի քան 4 ժամ, քանի դեռ նրանց թույլ չեն տվել դուրս գալ ինքնաթիռից:

«Մինեսոտա Վայքինգս»-ի ֆուտբոլիստներն ընդգծել են, որ ինքնաթիռը ժամանել է տեղի ժամանակով 16:26-ին, իսկ թիմը հյուրանոց է գնացել միայն կեսգիշերին:

Դեպքի պատճառները չեն նշվում, Delta ավիաընկերությունն ընդգծել է, որ հաջող վայրէջքից հետո ինքնաթիռի հետևի անիվներից մեկը սահել է թռիչքուղուց խոտերի մեջ:

Դիտվել է 626 անգամ:


Լրահոս
19 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը