Ահաբեկչության վարկածը որպես հիմնական չի դիտարկվելու Տու-154-ի կործանումը հետաքննելիս
ՌուսաստանՏու-154-ի կործանումը հետաքննելիս ահաբեկչության վարկածը որպես հիմնական չի դիտարկվելու: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է հատուկ ծառայությունների աղբյուրը:
Նրա խոսքով՝ «Տու-154 ինքնաթիռը մեկնել է Չկալովսկի օդանավակայանից, որտեղ ուղեւորներն ու բեռը մանրազնին ստուգվել են»: «Պլանավորվում էր նրա լրալիցքավորումը Մոզդոկում, բայց եղանակային պայմանների պատճառով այն տեղափոխվել է Ադլեր, ուստի վաղօրոք տեղեկություններ չեն եղել այն մասին, որ ինքնաթիռը լրալիցքավորվելու է Սոչիի օդանավակայնում»,- պարզաբանել է նա:
Աղբյուրն ընդգծել է, որ Ադլեր ժամանելուց հետո ինքնաթիռը վերցվել էր հսկողության տակ: «Օդանավ են բարձրացել միայն երկու սահմանապահներ եւ մեկ մաքսավոր, իսկ ինքնաթիռից դուրս է եկել միայն շտուրմանը՝ հսկելու լիցքավորումը»,- հայտնել է աղբյուրը:
Այդպիսով, ինչպես ընդգծել է հատուկ ծառայությունների աղբյուրը, «ներկա պահին ահաբեկչության օգտին վկայող տվյալներ չկան, եւ անվտանգության մարմիններն ու հետաքննությունը այդ վարկածը որպես հիմնական դեն դիտում»: