Թրամփի թիմը պատրաստվում է չեղարկել Օբամայի հրամանագրերի 70 տոկոսը

2016-12-26 13:27:32

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնակալությունից հետո մտադիր է չեղարկել այն հրամանագրերի մոտավորապես 70 տոկոսը, որոնք գործողութան մեջ են դրվել պետության գործող ղեկավար Բարաք Օբամայի որոշմամբ: Այդ մասին հայտարարել է Թրամփի անցումային թիմի անդամ, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը Fox News-ին տված հարցազրույցում:

Հանրապետականը նշել է, որ դրա համար կպահանջվի իրավաբանների որակյալ խմբի աշխատանքը:

Գինգրիչը հատկապես հիշատակել է առողջապահության ոլորտում Օբամայի նախաձեռնած բարեփոխումը, որը ժամանակին հարուցել էր հանրապետականների խիստ քննադատությունը:

Դիտվել է 669 անգամ:

Լրահոս
29 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը