2017-ի առաջին կենսաթոշակների վճարումը կսկսվի հունվարի 4-ին և կշարունակվի 9-ից
ՀասարակությունՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայությունից տեղեկացնում են, որ 2017թ. հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի Երևանում հունվարի 4-ից, մարզերում ամսի 4-ին օրվա 2-րդ կեսից և ամբողջ հանրապետությունում վճարումը կշարունակվի ամսի 9-ից։
Ցանկացած խնդրի առկայության դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 095514404 հեռախոսահամարով: