00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Թուրքիայի քեմալական կուսակցությունը մեջլիսում բողոքի ակցիա է սկսելԻնքնասպանություն Երևանում. Դավիթաշենի կամրջից տղամարդ է ցած նետվելԻսկ այժմ քաղեք պոպուլիզմի դառը պտուղներըԱրա Աբրահամյանի նախաձեռնությամբ Երևանում կկայանա Եվրասիական համագործակցության միջազգային 2-րդ համաժողովը Երեք բրոնզ և թիմային յոթերորդ տեղ՝ ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունումԹուրքիայի վարչապետը հանդիպելու է երկրում գործող գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ Մեսսիի, Նեյմարի մակարդակի ֆուտբոլիստներ ունեցող թիմի դեմ քիչ բան կարող ես անել. Մոուրինյու Մեկը կկառավարի, մյուսը՝ կվերահսկի. վարչապետը նոր կարգ է պահանջում15-ամյա տղաների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբԳերմանիան և Շվեդիան բողոքի նոտա են հղել Թուրքիային

Մարտիրոսյանը՝ փաստի առաջ. Գագիկ Բեգլարյանի սահմանած նշաձողը չափազանց բարձր է ...

Երբ Կարապետյանի կառավարութունը նոր-նոր էր ստանձնում իր լիազորությունները, շատերը լիահույս էին, որ այն նախարարները, որոնք եկել էին փոխարինելու նախորդ կառավարությունում ընդգրկվածներին, կարճ ժամանակահատվածում ունակ կլինեին սեփական գիտելիքներն ու նոր իդեաներն արագորեն ներդնել համապատասխան ոլորտներում՝ թափ հաղորդելով դրանց զարգացմանը: Չէ՞ որ առաջին փաստարկը, որ բերվում էր կառավարության նոր անդամների օգտին խոսող, նրանց ունեցած «պրոֆեսիոնալիզմն» էր:

Արդեն 100 օրից ավելի է, ինչ նոր կառավարությունն անցել է իր լիազորությունների լիակատար իրագործմանն, ու ամենևին էլ ավելորդ չէր լինի գոնե մի հպանցիկ հայացք նետել պետական գերատեսչություններում կատարվածի ուղղությամբ: Այս իմաստով՝ պետք է փաստել, որ որոշ նախարարություններ կարծես այնքան էլ պարծենալու տեղ չունեն, ու ամենևին էլ շատ չեն այն նախաձեռնություններն ու ծրագրերը, որ հասցրել են որոշ նախարարներ, ինչպիսին ասենք նույն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն է, ներկայացնել հանրության կամ պետության դատին:

Ընդհանրապես, պետք է նկատել, որ նոր նախարարի գործունեությունից հասարակության ստացած տպավորությունները խիստ հակասական են: Չնայած շատերն այն կարծիքին էին, որ Մարտիրոսյանի մուտքը համակարգ՝ խիստ դրականորեն է անդրադառնալու ոլորտի զարգացման դինամիկայի վրա, բայց կյանքը փաստեց, որ այդ սպասումները, մեղմ ասած, չափազանցված էին: Երբ փորձում ես մտովի ամփոփել նախարար Մարտիրոսյանի պաշտոնավարման 100 օրն, ակամա ինքդ քեզ համար պարզում ես, որ գործնականում բացի մի քանի էկզոտիկ մտքեր հղանալուց, ինչպիսին, ասենք, որոշ ճանապարհներ վճարովի դարձնելն է, սույն այրը գրեթե ոչնչով աչքի չի ընկել: Իհարկե, հանուն արդարության պետք է նշել, որ այս երեք ամիսների ընթացքում ոլորտում որոշակի աշխատանքներ կատարվել են, բայց դրանք ավելի շատ իներցիոն բնույթ են կրել ու հանդիսանում են դեռևս Գագիկ Բեգլարյանի օրոք սկիզբ առած ծրագրերի ու պրոյեկտների ռեֆլեքսային շարունակությունը. Մարտիրոսյանի թիմի գործունեությունը, ըստ էության, դեռևս ծրագրային մշակումների փուլում է գտնվում:

Ի դեպ՝ ավելորդ չէր լինի շեշտել այն փաստը, որ առնվազն Տրանսպորտի և կապի նախարարի մասով կատարված փոփոխությունն, ամենևին էլ արդարացված չես համարի. Բեգլարյանը, դատելով ամենայնից, շատ ավելի հմուտ ու պրոֆեսիոնալ էր, քան նորը, որն, ինչպես հայտնի է, նույնիսկ պետական աշխատանքի փորձ չունի: Իսկ Բեգլարյանի ձեռքբերումներն՝ իրոք որ բավական տպավորիչ էին. Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող գրեթե բոլոր ոլորտային ծրագրերն ու նախագծերը սկսել են կյանքի կոչվել հենց նախկին նախարարաի կառավարման շրջանում՝ սկսած 2012-ից, երբ վերջինս նշանակվեց Տրանսպորտի և կապի նախարար: Վերջիվերջո պետք չէ մոռանալ, որ Հայաստանի համար մի շարք ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրեր հենց Բեգլարյանի օրոք սկսեցին իրականություն դառնալ, նյութական դրսևորում ստանալ, որոնցից կարևորագույններից մեկն, անշուշտ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումն էր. Հայաստանի համար կյանքի ճանապարհ հանդիսացող այս պրոյեկտը հենց Բեգլարյանի օրոք հնարավոր դարձավ մեռյալ կետից շարժել ու շնորհիվ նախարարության նախաձեռնողականության՝ դրսից համապատասխան ներդրողներ ներգրավել պրոյեկտում:

Իրան-Հայաստան երկաթուղու հնարավոր կառուցման հարցում Բեգլարյանին ևս արժանին պետք է մատուցել. Չինաստանի՝ սույն նախագծում ունեցած շահագրգռվածությանն ու ներդրումներ անելու պատրաստակամության խնդրում ՏԿ նախարարության ներդրած ավանդն ուղղակի անուրանալի էր: Նախարարության հաշվեկշռում միայն, ասենք, 2015-ին գրանցված արդյունքները բավարար են, որպեսզի հնարավոր դառնա մոտավոր պատկերացում կազմել տարիների ընթացքում կատարված հսկայական աշխատանքների ողջ ծավալի մասին. Բաղդադ-Երևան-Էրբիլ ուղիղ չվերթի հաստատում, Հայաստանի և Մոլդովայի միջև բեռնափոխադրումներն ազատականացնելու վերաբերյալ արձանագրության ստորագրում, Գլենդել քաղաքում «Հայփոստ»-ի առաջին միջազգային բաժանմունքի բացում, Սյունիքում իրենց աշխարհագրությամբ և քանակով աննախադեպ ճանապարհաշինական աշխատանքների իրականացում, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի երկկողմանի երթևեկության բացում, Աբովյան-Նոր Գեղի-Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 12կմ երկարությամբ հատվածի և Արգել-Կարենիս-Չարենցավան 5.3 կմ երկարությամբ ճանապարհի բացում և այլն, և այլն:

Այնպես որ՝ պետք է նկատենք՝ սեփական պաշտոնավարման 100 օրը նոր-նոր բոլորած Վահան Մարտիրոսյանին այնքան էլ անհոգ օրեր չեն սպասվում, ու վերջինս դեռ պետք է ապացուցի իր էֆեկտիվությունը. Բեգլարյանի՝ տարիներ շարունակ սահմանած նշաձողը չափազանց բարձր է ու հսկայական պատասխանատվության տակ է գցում ցանկացած մեկին, ով հավակնում է տնօրինել երկրի համար կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի ճակատագիրը. առայժմ, պետք է նկատել՝ Մարտիրոսյանը պարծենալու տեղ չունի...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

դիտվել է 4455 անգամ

Լրահոս
27 Հուլ
Թուրքիայի քեմալական կուսակցությունը մեջլիսում բողոքի ակցիա է սկսելԻնքնասպանություն Երևանում. Դավիթաշենի կամրջից տղամարդ է ցած նետվելԿանադայում ՀՀ դեսպան Եգանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Օտտավայի քաղաքապետի հետԻսկ այժմ քաղեք պոպուլիզմի դառը պտուղներըԱրա Աբրահամյանի նախաձեռնությամբ Երևանում կկայանա Եվրասիական համագործակցության միջազգային 2-րդ համաժողովը Երեք բրոնզ և թիմային յոթերորդ տեղ՝ ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունումԹուրքիայի վարչապետը հանդիպելու է երկրում գործող գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ Մեսսիի, Նեյմարի մակարդակի ֆուտբոլիստներ ունեցող թիմի դեմ քիչ բան կարող ես անել. Մոուրինյու Մեկը կկառավարի, մյուսը՝ կվերահսկի. վարչապետը նոր կարգ է պահանջում15-ամյա տղաների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբԳերմանիան և Շվեդիան բողոքի նոտա են հղել ԹուրքիայինԴպրոցները՝ վարչապետի ուշադրության կենտրոնումՈղբերգական ավտովթար Կապանի օդանավակայանի մոտ. BMW-ն գլխիվայր շրջվել է. կա 2 զոհՆիշանյանը Հունաստանում ժամանակավոր կեցության իրավունք է ստացել «Մանչեսթեր Սիթի»-ն խոշոր հաշվով հաշվով հաղթել է «Ռեալ»-ին (տեսանյութ)Թուրքիայում հանգստացող ՌԴ քաղաքացի է մահացել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պարտվել է «Բարսելոնա»-ից (տեսանյութ)Աստղագուշակ՝ հուլիսի 27-ի համարԱՄՆ-ում մեկ շարժիչով աշխատող ինքնաթիռ է կործանվել. չորս մարդ զոհվել է Օրվա խորհուրդըԱլեքսանյանի հերթական մոնոպոլիան. «Հրապարակ»«Վհուկների որս» ընդդիմության ճամբարում. «ՀԺ».Հայ կանանց ճակատն ակցիա էր կազմակերպել. «Հրապարակ»Ֆիրդուսցիները դիմել են Աշոտ Աղաբաբյանին. «Հրապարակ»Իրենց խելոք չպահող փաստաբաններին կարող են զրկել լիցենզիայից. «Հրապարակ»Համակարգից հեռացված գնդապետը գրավել է Երևանի SV հյուրանոցը. «Փաստ»Շիրակի նոր մարզպետը 3 բնակարան և «INFINITI QX 4» է հայտարարագրել. «Փաստ»ՌԴ նախագահը վավերացրեց Ռուսաստանի ու Հայաստանի զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրըՕլիմպիական փառատոն. Լողորդ Արթուր Բարսեղյանը 6-րդն էՎարչապետն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և պատմության թանգարանՉվախենաք. Եվա Ռիվասը ցույց է տվել դեմքն առանց շպարի (ֆոտո) Իրանցի ռեժիսորը Հայաստանում բազմասերիանոց ֆիլմ է նկարահանելու ՖՈՏՈ. Ինչպես է անցել Կամո Արեյանի որդու ոչ ավանդական հարսանիքը Տեսանյութ. Ակցիա` նվիրված Հաց բերողին Վթարից 12 տուժածները դուրս են գրվել հիվանդանոցներիցՀայկական կողմը հերքում է. նույնիսկ մեկ կրակոց չենք արձակելԹրամփն արգելել է տրանսգենդերներին ծառայել ամերիկյան զինված ուժերում Բրեդ Շերմանն աջակցում է ՀՀ և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառող պայմանագրի ստորագրմանըԱնհրաժեշտ է արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացում. Վիգեն Սարգսյան Տեսանյութ. 19 ինքնաթիռ, 4000 հրշեջ փորձում է մարել Ֆրանսիայում բռնկված հրդեհըԼապշինը դիմում է ներկայացրել Իսրայել արտահանձնվելու համար Տեսանյութ. Օդանավում ուղևորին ծեծել են «ռուսները կեղտեր են» արտահայտության համար Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից ՌԴ-ն մեկ տարի Հայաստանում կփորձարկի Իլ-76 ինքնաթիռը և Մի-38 ուղղաթիռըՀրաչյա Հարությունյանի մոտ լիպոմա է հայտնաբերվել Դևիդ Բեքհեմն այցելել է «Ռեալ»-ի ֆուտբոլիստներին (լուսանկարներ)Մերձբալթիկայի երկրների նախագահները հուլիսի 31-ին Տալինում կհանդիպեն ԱՄՆ-ի փոխնախագահի հետԻգնատի Առաքելյանն ընդունել է Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարարինՌոհանին ԱՄՆ-ից պահանջել է ձեռնպահ մնալ Պարսից ծոցում թշնամական գործողություններիցՄուսուլմանները տեսախցիկների պատճառով հրաժարվել են Տաճարի լեռ վերադառնալ
Ամենադիտված