Հայաստանում գործելու է էլեկտրոնային միասնական տոմսային համակարգ

2016-12-26 17:09:59

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության նախաձեռնությամբ' հաջորդ տարվանից Հայաստանում էլեկտրոնային միասնական տոմսային համակարգ կգործի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ մշակույթի Արմեն Ամիրյանը: «Թատերահամերգային սրահների տոմսաշրջանառությունը տարեկան կազմում է մեկ միլիարդ դրամ: Տոմսերի վաճառքի գործընթացը լինելու է բաց և թափանցիկ: Այն վերահսկելու է պետական եկամուտների տեսչությունը: Հնարավոր կլինի առցանց դիտել, թե օրվա որ ժամին, որ տոմսարկղում ինչ տոմս է վաճառվել»,-նշեց նախարարը:

Նախարարը կարծում է, որ այդ համակարգը հնարավորություն կտա բացառել ստվերային տոմսաշրջանառության մասին զրույցները, ինչպես նաև պարզ կդառնա, թե որ ներկայացումներն ու ցուցադրություններն են պահանջված:

Դիտվել է 550 անգամ:

Լրահոս
24 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը