Թրամփը հայտարարել է, որ իր ընտրվելն արդեն նպաստել է աշխարհի տնտեսական աճին

2016-12-27 11:24:39

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է,որ ընտրություններում իր տարած հաղթանակն արդեն նպաստել է աշխարհի տնտեսական աճին, որտեղ «հույս չկար»:

«Աշխարհը մռայլ էր, քանի դեռ ես չէի հաղթել. ոչ մի հույս չկար: Այժմ շուկան աճում է գրեթե 10 տոկոսով, իսկ սուրբծննդյան ծախսերը գերազանցել են տրիլիոն դոլարը»,- գրել է Թրամփն իր Twitter-ում:

Քաղաքական գործիչը չի ճշտել, որ ԱՄՆ-ի մասին է գրում, բայց ավանդաբար հենց ամերիկացիներն են հարյուր միլիարդների հասնող գումարներ ծախսում սուրբծննդյան տոների կապակցությամբ:

Թրամփի պաշտոնակալության արարողությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Դիտվել է 387 անգամ:


Լրահոս
19 Հուն
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը