Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի (Near East Relief) շքանշանը...

2016-12-27 22:00:00

Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այն թողարկվել էր 1920-ականների սկզբին և տրվում էր 1-ին աշխարհամարտում Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանությունից փրկված հայ, հույն, ասորի որբերի ու փախստականների համար հումանիտար օգնության աշխատանքներին մասնակցած և առավել աչքի ընկած նպաստամատույց կոմիտեի աշխատակիցներին:

Շքանշանի դիմերեսին լատիներեն գրված է. «Արդարությունն է հաստատում խաղաղություն»: Նպաստամատույց կոմիտեի խորհրդանիշից՝ աստղից ներքև պատկերված է վահան, որի կենտրոնում Արարատ սարն է, իսկ չորս կողմերում՝ թուրքական կիսալուսինը, պարսկական առյուծը, լիբանանյան մայրին (սոճին) և քրիստոնեական խաչը: Դարձերեսին նշված է 1915 թվականը՝ ցեղասպանության իրականացման տարին, նպաստամատույց կոմիտեի հապավումը և անգլերեն մակագրված է՝ «Մարդկությանը հավատարիմ և անշահախնդիր ծառայության համար»»:

Фото Ruben Shukhyan.

երձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի (Near East Relief) շքանշանը. 1920-ականների սկիզբ:

Фото Ruben Shukhyan.

 

 

Դիտվել է 193 անգամ:

Լրահոս
27 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը