00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Աստղագուշակ՝ մայիսի 24-ի համար«Ժողովուրդ». ՀՀԿ-ական կոճակ սեղմողներն ակտիվացել են«Ժամանակ». Առաջ դեպի ԲՀԿ«Ժողովուրդ». Ինչպես ծնվեց Թաթայի` հեղափոխության մասին երգը «Փաստ». Վաճառել է հինը ու գնել երկու անգամ ավելի թանկ մեքենա «Ժողովուրդ». Իրավապահ համակարգը հայտնվել է լուրջ խնդրի առաջ «Հրապարակ»․ Փրկարար ծառայությունում ստուգումներ են «Ժողովուրդ». Ցոլակյանին հեռացնելու համար ՀՀԿ-ին երեք ձայն է անհրաժեշտ«Առավոտ». Ո՞վ է նախկին վարչապետների նոր հարեւանը«Ժողովուրդ». Բոլոր ժամանակների իշխանավորի ճոխ մեքենան

Արման Վարդանյան. «Երկրի ապագայով մտահոգ մարդիկ պետք է միավորվեն»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Միասնություն» համազգային շարժման մուտքը հայաստանյան քաղաքական դաշտ շռնդալից էր: «Փաստը» որոշեց անցնող տարին ամփոփել «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանի հետ:

– Պարոն Վարդանյան, արդեն երկու ամսից ավելի է, ինչ հայաստանյան հասարակական–քաղաքական դաշտում գործունեություն է ծավալում «Միասնություն» համազգային շարժումը: Գործունեության ո՞ր փուլում եք հիմա:

– Այո, ինչպես նշեցիք, արդեն երկու ամիս է, ինչ ստեղծվել է «Միասնություն» համազգային շարժումը, և այս երկու ամիսների ընթացքում այն իր հաստատուն տեղն է գրավել Հայաստանի Հանրապետության հասարակական–քաղաքական դաշտում: Ես սա ամենևին պատահական չեմ համարում, քանի որ առաջին` մեր հռչակած քաղաքական սերնդափոխության գաղափարը այսօր շատերն են կիսում, բոլորը հոգնել են 25 տարի շարունակ նույն դեմքերից, նույն խոսքերից, նույն գործելակերպից: Մարդկանց պետք են փոփոխություններ, ռեալ փոփոխություններ: Միասնությունը սերնդափոխության շարժում է, սերունդ, որն այսօր պատրաստ է լիարժեք պատասխանատվություն ստանձնել երկրի կառավարման գործում:

Մեր աշխատանքները շարունակվում են բարձր տեմպով, այս օրերին ես, որպես շարժման համակարգող խորհրդի ղեկավար, ակտիվ հանդիպումների մեջ եմ, քննարկումներ ենք ունենում քաղաքական դաշտի տարբեր ուժերի, տարբեր անհատների հետ, իսկ առաջիկայում ավելի կհստակեցնենք խորհրդարանական ընտրություններին մեր մասնակցության ձևաչափը:

– Խոսեցիք խորհրդարանական ընտրություններից, ի՞նչ ձևաչափով եք պատրաստվում մասնակցել ընտրություններին:

– Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ենք դաշինքային ձևաչափով: Դաշինք, որը լինելու է գաղափարական, դաշինք, որը միավորելու է մարդկանց, ովքեր կարող են երկրում դրական փոփոխություններ իրականացնել, իրենց ուժն ու եռանդը նվիրել մեր պետության հզորացման ու զարգացման գործին: Մենք վստահ ենք, որ համազգային միասնության դեպքում մեզ համար անլուծելի խնդիրներ չեն կարող լինել: Դրա համար էլ մենք նախաձեռնում ենք հասարակական–քաղաքական լայն կոնսոլիդացիա, մենք կողմնակից ենք լայն համախմբման, մեծ նախընտրական դաշինքի ձևավորման, որին կմիանան հին ու նոր սերնդի բոլոր այն ուժերը, ում համար թանկ է համազգային միասնության գաղափարը: Միասնությունը ուժի և ինտելեկտի շարժում է: Միասնության դեպքում մեր Արցախը, մեր հայրենիքը կլինի ավելի պաշտպանված, Սփյուռքի կառույցները՝ ավելի ամուր, մենք' ավելի անվտանգ ու անխոցելի: Հետևաբար, ինչո՞ւ չլինենք միասնական:

– Բայց այսօր քաղաքական դաշտը խիստ պառակտված է, հատկապես՝ ընդդիմադիր դաշտը, ինչպե՞ս եք պատկերացնում, հնարավո՞ր է բոլորին միավորելը:

– Նախ, սկսեմ նրանից, որ անհնարին ոչինչ չկա, եթե կա առողջ գաղափար, հետևողականություն և մեծ հավատ: Ընդդիմությունը պառակտված է, քանի որ այսօրվա ընդդիմադիր դաշտը իրար մեջ է խնդիրը տեսնում, միմյանց անձնավորված քննադատությունների վրա է իր ողջ էներգիան ու ռեսուրսը ծախսում: Դրա համար էլ իշխանությունը միշտ մնում է մրցակցությունից դուրս: Առաջիկա ընտրությունների նախաշեմին մենք պատրաստվում ենք հանդես գալ նախաձեռնությամբ, պայմանավորվել, որ ընդդիմադիր դաշտում գործող ուժերը միմյանց հանդեպ ցեխ չշպրտեն, անձնական վիրավորանքներ չհասցնեն: Մեր երկրում քաղաքական պայքարը պետք է տեղափոխվի քաղաքակիրթ, ծրագրային ու գաղափարական դաշտ: Այդ գործում պատասխանատվության ամենամեծ բաժինը, բնականաբար, ընկնում է իշխանության ուսերին: Իշխանությունը նույպես պետք է գիտակցի, որ երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի, ընտրությունների որակի համար նախևառաջ ինքն է պատասխանատու: Այս ընտրությունները պարտավոր են հաղթահարել իշխանության և հասարակության միջև ձևավորված անվստահության մեծ անդունդը, իշխանության լեգիտիմության խնդիրը: Այլապես, հերթական, ամեն գնով հաղթելու մոլուցքով առաջնորդվելով, ատելություն ու թշնամանք սերմանելով' մենք ոչնչի չենք կարող հասնել: Ընդհակառակը, կկորցնենք ամեն ինչ:

– «Միասնությունը» իր գործունեությամբ նոր շունչ հաղորդեց քաղաքական գործընթացներին. մասնագիտական քննարկումներ, կլոր–սեղաններ, հանդես եկաք մի քանի հեղափոխական գաղափարներով՝ բանակի հետ կապված, որը լայն և դրական արձագանք ստացավ հանրության շրջանում: Ի՞նչ սպասել ապագայում:

– Այո, մեր հրապարակային գործունեության հենց սկզբից մենք հայտարարեցինք, որ ստեղծելու ենք հանրային հարթակներ, կազմակերպելու ենք մասնագիտական քննարկումներ, որովհետև նոր գաղափարները կարող են ծնվել միայն առողջ քննարկումների ու բանավեճային մշակույթի պայմաններում: Այդ կլոր–սեղանները մեծ արձագանք գտան հանրության շրջանում, փորձագիտական դաշտում, քանի որ մեր հետապնդած նպատակներից մեկը Հայաստանում առողջ քաղաքական դիսկուրս ձևավորելն է, բոլոր կարող ուժերի երկրի կառավարմանը մասնակից դարձնելն է, անկախ մարդու կուսակցական պատկանելությունից:

Օրինակ՝ դուք բանակի հետ կապված մեր առաջարկները համարում եք հեղափոխական, ես այն համարում եմ շատ բնական ու իրատեսական: Առաջին' մեզ համար յուրաքանչյուր հայ մարդու, հատկապես հայրենիքի պաշտպան զինվորի կյանքը թանկ է և բարձրագույն արժեք է: Մենք պետք է մտածենք, ոչ թե ինչպես օգնենք զոհված զինծառայողների ընտանիքներին, այլ պետք է այնպես անենք, որ զոհեր չունենանք: Իսկ այդ զոհերի մեծ մասը առաջին գծում կանգնած անփորձ երիտասարդներն են: Մենք ասում ենք, որ 18 տարեկան երիտասարդը առաջին գծում չպետք է ծառայի: Մենք պետք է անհապաղ անցում կատարենք պրոֆեսիոնալ բանակի: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այսօրվա պայմաններում էլ բանակին հատկացված գումարներով, ճիշտ տնօրինելու և բանակում առկա կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու հաշվին մենք կարող ենք ունենալ պրոֆեսիոնալ բանակ: Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին նաև արագ արձագանքման ջոկատների ստեղծման անհրաժեշտությունը, բանակի ռեզերվի մոբիլիզացիայի, կամավորների և կանոնավոր զորամիավորումների գործունեության համակարգման բացերը, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն:

– Մամուլում շատ են խոսում նաև Ծառուկյանի հետ ձեր մտերիմ հարաբերությունների մասին, համագործակցության ի՞նչ եզրեր եք տեսնում:

– Ինչ վերաբերում է Ծառուկյանի հետ հարաբերություններին, այսօր էլ մենք շփվում ենք, պահպանում ենք ջերմ, մարդկային, ընկերական փոխհարաբերությունները: Մենք ընկերներ ենք, հանդիպելիս խոսում ենք տարբեր թեմաներից: Մեզ երկուսիս էլ մտահոգում է երկրում ստեղծված իրավիճակը, անհանդուրժողականության մթնոլորտը, ամեն ինչի մեջ վատը տեսնելու մարդկանց մառազմի հասնող ծայրահեղականությունը, սրա նրա վրա ցեխ շպրտելու անպատասխանատու վարքագիծը: Սրանք պետք է փոխել մեր երկրում, նոր քաղաքական մշակույթ ձևավորել, որտեղ տիրեն միասնականությունը, համերաշխությունը և հանուն Հայաստանի զարգացման աշխատելու և արարելու անսպառ եռանդը:

– Եվ վերջին հարցը, շուտով Ամանոր է, ի՞նչ ցանկություններ, ի՞նչ բարեմաղթանքներ ունեք հայ ժողովրդին:

– Ընդհանրապես, ընդունված է Ամանորին միայն խոսել բարի ցանկություններից ու բարեմաղթանքներից: Չխախտելով այդ ավանդույթը, ես ցանկանում եմ հայ ժողովրդին միասնություն, մեր զինվորներին` բարի ծառայություն, մեր մայրերին ու երեխաներին` խաղաղություն ու անհոգ մանկություն: Մեր ժողովուրդն արժանի է ավելիին. արժանի է բարեկեցիկ կյանքի, արժանի է, որ ունենա ազգասեր, ազգընտիր ղեկավարներ, օրվա 24 ժամը ազգին ու պետությանը ծառայող պաշտոնյաներ: Ես վստահ եմ, որ մեր սերունդը հենց այդպիսի Հայաստան է կերտելու: Շնորհավոր մեր ժողովրդի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 1328 անգամ
Լրահոս
24 Մայ
Աստղագուշակ՝ մայիսի 24-ի համար«Ժողովուրդ». ՀՀԿ-ական կոճակ սեղմողներն ակտիվացել են«Ժամանակ». Առաջ դեպի ԲՀԿ«Ժողովուրդ». Ինչպես ծնվեց Թաթայի` հեղափոխության մասին երգը «Փաստ». Վաճառել է հինը ու գնել երկու անգամ ավելի թանկ մեքենա «Ժողովուրդ». Իրավապահ համակարգը հայտնվել է լուրջ խնդրի առաջ «Հրապարակ»․ Փրկարար ծառայությունում ստուգումներ են «Ժողովուրդ». Ցոլակյանին հեռացնելու համար ՀՀԿ-ին երեք ձայն է անհրաժեշտ«Առավոտ». Ո՞վ է նախկին վարչապետների նոր հարեւանը«Ժողովուրդ». Բոլոր ժամանակների իշխանավորի ճոխ մեքենան«Փաստ». Գումարներ գանձելու խողովակ է գործել «Հրապարակ»․ Կգործարկվի պլան Բ-ն «Հրապարակ»․ Կադրային սով է եղել«Հրապարակ»․ Սկանդալ՝ Հայ առաքելական եկեղեցու շուրջԱրքայազն Հարիի կին Մեգան Մարքլի մասնակցությամբ սեքս տեսարանները (GIF) Ես տանը երկու որդի ունեմ՝ Բերոնը և Դոնալդը․ Մելանյա Թրամփը՝ ԱՄՆ նախագահի հետ ընտանեկան կյանքի մասին Հայտնի է դարձել բասկետբոլի Հայաստանի հավաքականի խաղացանկը Մուղնի-Ապարան ավտոճանապարհին Բելառուսի քաղաքացու վարած բեռնատար է կողաշրջվել Հյուսիսային պողոտայից 2 տարեկան երեխայի են առևանգել. մայրը 18 օր է` ծեծում է իրավապահների դռները (տեսանյութ) Ես չեմ շտապի հայտարարել Երևանի քաղաքապետի թեկնածուին. Փոխվարչապետ Քաղաքացին փորձում է ինքնասպան լինել. ԱԻՆ-ը ահազանգ է ստացել Առաջիկա մրցակիցները մեզնից ուժեղ չեն. Տիգրան ԲարսեղյանՄինասյանի գլխավորությամբ դրականը փոփոխություններ կլինեն. Գևորգ ՂազարյանԻսրայելի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագիծը քննարկելու է մայիսի 30-ին Մխիթարյանի անվանական խաղալիքները (տեսանյութ)Ռոնալդուի ընտանեկան նոր լուսանկարներըԱրմեն Աշոտյանի վրդովված գնահատականը՝ Հ1-ին«Բարսելոնա»-ն ներկայացրել է Անդրես Ինյեստայի բոլոր տիտղոսները (լուսանկար)Յուրօրինակ գոլ (տեսանյութ)Ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուՀրշեջները մարել են անվադողերի գործարանում բռնկված հրդեհը Ամեն ինչ անելու ենք, որ պատվով խաղանք. ՄխիթարյանՏՏ ընկերությունները բարձրաձայնում են պետական տենդերների պահանջներին չբավարարելու խնդրի մասին Ռոնալդուն` Նեյմարի «Ռեալ» տեղափոխվելու տարբերակի մասինՔննիչները որոնում են ավտոմեքենայի սրահից գողություն կատարած անձին Փաշինյանը հավաստիացնում է, որ Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումները կանցկացվեն պատշաճ մակարդակով Ջրհեղեղ Երևանում (լուսանկարներ)Քննչական կոմիտեն պարզում է Ուլնեցու փողոցում բռնություններից տուժած վարորդների ինքնությունը Ֆուտբոլի հավաքականը բաց մարզում անցկացրեց Առողջապահության նախարարը հորդորում է բժիշկներին խուսափել անհարկի կրկնակի հետազոտություններից ՀՀ ՊՆ և ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժությունների կազմակերպման շտաբային բանակցություններին ՀՀ զինված ուժերի մարզիկները մեդալներ են նվաճել ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում Դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ 178 մլն դրամ հարկերից խուսափելու համարԱրմեն Աշոտյանի հարցերը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)Փորձել են առևանգել Երևանում բողոքի ակցիաներին մասնակից անչափահասի. հարուցվել է քրգործ Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների մասինՎալերիյ Օսիպյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալին Ինչքանո՞վ է փոխվելու զինվորների սննդի հարցը. ՀՀԿ-ական պատգամավորի հարցը՝ Փաշինյանին (տեսանյութ)Լիոնել Մեսսի մարզաշապիկը` Էվերեսթի գագաթին (լուսանկար)Իսրայելական Քնեսեթը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամենադիտված