Դիարբեքիրի 11 գյուղում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել
ԹուրքիաԴիարբեքիրի նահանգապետարանը հայտարարություն է տարածել Լիջե, Հազրո և Քոջաքյոյ գավառների 11 գյուղերում փողոց դուրս գալու արգելք հայտարարելու մասին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նահանգապետարանը որոշումը պայմանավորել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ պայքարելու անհրաժեշտությամբ: