00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Լուսնային փոշով Արմսթրոնգի պայուսակը վաճառվել է 1.8 մլն դոլարով Հասկանում եմ, որ բարդ է Հայաստանում հաջողություններ ունենալը. Սերժ Սարգսյան«Բավարիա»-ի ֆուտբոլիստները կատարում են Despacito երգը (տեսանյութ)Մարմնավաճառ Միլենան, պարզվել է՝ տրանսսեքսուալ է. մանրամասներՀայաստանի բասկետբոլիստները՝ ադրբեջանցիներին հաղթելուց հետո (լուսանկար)Պուտինը հանդիպում կունենա Ալիևի հետԻնչու է Մոսկվան հրաժարվում կազմակերպել Ալիև-Սարգսյան հանդիպումըԱՄՀ-ն համաձայնել է1,6 մլրդ եվրո հատկացնել ՀունաստանինՀրաչյա Հարությունյանի ընտանիքը հույս ունի, որ նրան ազատ կարձակեն«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նոր մարզահագուստը (լուսանկար)

Ինչո՞ւ է newspress.am-ի հիմնադիրն ազատազրկման ենթարկվել. նոր մանրամասներ

Newspress.am կայքի և «Անդրադարձ» մամուլի ակումբի ղեկավար Արմենուհի Հովսեփյանը՝ հանրությանն առավել հայտնի Արիանա անվամբ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ դատապարտվել է ազատազրկման՝ մեկ տարի ժամկետով, սուտ մատնություն կատարելուն դրդելու մեղադրանքով:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում լրագրողի պաշտպան Մայիս Հովհաննիսյանը նշեց, որ Արմենուհի Հովսեփյանի համար դատարանը սահմանել է մեկ տարվա ազատազրկում՝ սուտ մատնություն կատարելու  մեղադրանքով.

«Այս պահին ուսումնասիրում եմ մեկ այլ քրեական գործի նյութեր, որը նախորդել է այս քրեական գործին, և շատ կարևոր հանգամանքներ են ի հայտ գալիս, որոնք կարևոր նշանակություն կարող են ունենալ, թե որքանով է հիմնավորված եղել Արմենուհի Հովսեփյանին առաջադրված մեղադրանքը»:

Խոսելով այդ կարևոր հանգամանքների մասին՝ պաշտպանը գնահատական տվեց, որ բոլորովին անհիմն է այն եզրակացությունը, թե իբր, Արմենուհին կարողացել է ազդել գործով անցնող մյուս մեղադրյալ, ոսկու շուկայի աշխատակից Մ. Շուշանյանի վրա:

«Իմ համոզմամբ՝ իրականում հանցագործություն կատարվել է մինչև Արմենուհի Հովսեփյանի ի հայտ գալը: Դա վերաբերվում է Մարտուն Շուշանյանի և չպարզված կոնդեցի Արսենի կողմից՝ ոմն Կարենի համար Եվրոպա, մասնավորապես, Ֆրանսիա մեկնելու վիզա դասավորելու դիմաց: Վիզա դասավորելու գործընթացն իրականում գնահատվել է 10.000 եվրո, սակայն բացի այդ գումարից, Կարենից նշված անձինք ստացել են նաև լրացուցիչ 2650 եվրո վիճելի գումար: Այդ մասին իմանալով, Նարեկ Երիցյանը գործով չպարզված անձից՝ Մարտուն Շուշանյանից, փորձել է ստանալ այդ գումարը: Մի հետաքրքիր փաստ՝ Մարտուն Շուշանյանի հեռախոսահամարը Նարեկ Երիցյանն իբրև թե իմացել է Ֆրանսիայում, ոմն Աբրահամից, որից հետո Ֆրանսիայից վերադառնալով՝ Նարեկ Երիցյանը 2650 եվրո գումարի վերադարձման պահանջով դիմել է Մարտուն Շուշանյանին: Նշված անձինք հանդիպել են և համաձայնության չեն եկել: Վիճաբանությունները շարունակվել են, որոնք կրել են այնպիսի բնույթ, որ Մարտուն Շուշանյանը, այլ ելք չունենալով, դիմել է ոստիկանություն՝ իր նկատմամաբ Նարեկի գործողություններն ընկալելով որպես բռնություն գործադրելու սպառնալիք և մանրամասն նկարագրել է այդ գործողությունները: Ինձ համար անհայտ պատճառներով՝ Մարտուն Շուշանյանը գործի քննության ընթացքում հրաժարվել է իր տված ցուցմունքներից՝ պատճառաբանելով, թե իբրև իր տված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, այլ այդ քայլին գնալուն իրեն դրդել է Արմենուհի Հովսեփյանը»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Մ. Շուշանյանը 2014թ. հունվարի 9-ին ՀՀ Ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարել է սուտ մատնություն այն մասին, թե  2013թ. նոյեմբերից մինչեւ 2014թ. հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում Նարեկ Երիցյանն իրեն հետապնդել է, իր նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է 1.436.568 ՀՀ դրամ և 2650 եվրո գումար, դրանով գործով անցնող Նարեկ Երիցյանին մեղադրելով ծանր հանցագործության մեջ: 

Ըստ պաշտպան Մայիս Հովհաննիսյանի՝ Մ.Շուշանյանը չէր կարող հայտնվել Արմենուհի Հովսեփյանի ազդեցության տակ՝ քանի որ նա փաստեր է նշում, որոնք ոչ ոք չէր կարող իրեն հուշել, նրա նշած փաստերն ունեն պատճառահետևանքային կապեր, և դրանք կարող էր անել միայն ինքը»:

Պատասխանելով հարցին՝ որտեղից է գալիս  Մ.Շուշանյանի և Արմենուհի Հովսեփյանի ծանոթությունը, փաստաբանը նշեց, որ նրանց ծանոթության պատճառը եղել է այն, որ  Մ. Շուշանյանը մեքենա է վաճառել, իսկ Արմենուհին էլ գնել է այն. ընդամենն այդքանը: 

Արմենուհի Հովսեփյանը լրագրող է, և, ըստ էության, ղեկավարում է Newspress.am լրատվական կայքը, որն անդամագրված է միջազգային ճանաչում գտած SEEMO և IPI լրատվական կազմակերպություններին, որոնք սեփական հետաքննությունն են անցկացնելու այս գործի հետ կապված:

Վերջում փաստաբան Մայիս Հովհաննիսյանը հավելեց, որ Արմենուհի Հովսեփյանի նկատմամբ ազատազրկման որոշումն իրենք մեկամսյա ժամկետում կբողոքարկեն Վերաքննիչ դատարանում: 

Աղավնի Սուքիասյան

 

դիտվել է 2269 անգամ

Լրահոս
21 Հուլ
Գուգուշը կգա ՀայաստանԼուսնային փոշով Արմսթրոնգի պայուսակը վաճառվել է 1.8 մլն դոլարով Հասկանում եմ, որ բարդ է Հայաստանում հաջողություններ ունենալը. Սերժ Սարգսյան«Բավարիա»-ի ֆուտբոլիստները կատարում են Despacito երգը (տեսանյութ)Մարմնավաճառ Միլենան, պարզվել է՝ տրանսսեքսուալ է. մանրամասներՀայաստանի բասկետբոլիստները՝ ադրբեջանցիներին հաղթելուց հետո (լուսանկար)Պուտինը հանդիպում կունենա Ալիևի հետ22 տարվա դադարից հետո Դդմաշենում մանկապարտեզ բացվեցԻնչու է Մոսկվան հրաժարվում կազմակերպել Ալիև-Սարգսյան հանդիպումըԱՄՀ-ն համաձայնել է1,6 մլրդ եվրո հատկացնել ՀունաստանինՀրաչյա Հարությունյանի ընտանիքը հույս ունի, որ նրան ազատ կարձակեն«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նոր մարզահագուստը (լուսանկար)Հայաստանի բասկետբոլի Մ20 հավաքականը հաղթեց Ադրբեջանին (տեսանյութ)Թռչնաբույծների միության նախագահը ձերբակալվել է. ինչում է նա կասկածվում ՌԴ արդարադատության նախարարությունը պատրաստ է զբաղվել Լապշինի փոխանցման հարցով Ուշադրություն. կանխատեսվում է մինչև 40° տաքությունՆալբանդյանն ընդունել է ԱՄՆ արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանըՊԵԿ-ը ներդրել է մաքսային հայտարարագրման ավտոմատ ծրագիր մուտք գործելու համակարգՀայտնաբերվել է հոգեբանի սպանության մեջ կասկածվողը ՔԿՀ-ի աշխատակցուհին թմրամիջոցը փորձել է փոխադրել՝ թաքցնելով սեռական օրգանումՅայա Տուրեի կոպիտ խաղը Մխիթարյանի նկատմամբ (տեսանյութ)Ադրբեջանի գնդակոծությունների մասին ՄԻՊ զեկույցի ֆրանսերեն տարբերակը ևս ուղարկվել է միջազգային կառույցներինԳերմանիան առկախում է Թուրքիայի հետ պաշտպանական ոլորտում ունեցած նախագծերը. BildՄեքսիկայում շոգերի հետևանքով վեց մարդ է մահացելՎենեսուելայի Գերագույն դատարանն անվավեր է համարել խորհրդարանի կողմից իր նոր անդամների նշանակումըԴԱՀԿ ծառայության աշխատակիցն անցել է իր պաշտոնեական լիազորությունները500 ֆունտ՝ Ռունիի հետ գրկախառնվելու համարՈրոշ խմբավորումներ կարող են Հայաստան-Իրան հարաբերությունների սերտացումից անհանգստանալՄԱԿ-ը կոչ է արել շտապ օգնություն ցույց տալու ԿԺԴՀ-ին սաստիկ երաշտի պատճառովՀայաստանում ԱՄՆ դեսպանությունը ներկայացրել է երկարաձգված ՀՀ անձնագրով վիզա տրամադրելու կարգըՍտիպել մարդուն սովորել լեզու, որը նրա մայրենին չէ, անթույլատրելի է. ՊուտինԻրանը պատրաստ է միջամտել, որ տարածաշրջանի հետ կապ չունեցող երկրները չխառնվեն Արցախի խնդրինՄԱԿ-ը Հայաստան է բերում հագուստի և կոշիկի արտադրության միջազգային ստանդարտներըՄխիթարյանի գոլը՝ մրցաշրջանի լավագույն ակրոբատիկ գոլերի թվում (տեսանյութ)«Սևանա լիճ» մրցաշար. հայ շախմատիստների արդյունքներըԹուրքիայի մեջլիսի սահմանադրական հանձնաժողովն ընդունել է «ցեղասպանություն» եզրույթն արգելող օրենքների փաթեթըՄխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Հետախուզվում է հոգեբան Ռուբեն Պողոսյանին դանակահարողը Աթենքում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ երկրաշարժից հայեր չեն տուժել. ԱԳՆԹուրքիայի և Հունաստանի ափերին ուժեղ երկրաշարժ է գրանցվել. կան զոհեր և վիրավորներ Աստղագուշակ՝ հուլիսի 21-ի համարԱնձնագիր ստանալու կարգը փոխվել էՀրաչյա Հարությունյանը տեղափոխվել է ՀայաստանՕրվա խորհուրդը«Փաստ». Դավիթ Հարությունյանը 32 հազար դոլարը գերազանցող մետաղադրամների ու գեղանկարների հավաքածուներ ունի«Հրապարակ». Նախագահի վերահսկողական ծառայությունը ստուգումներ է անելու «Դիլիջան ազգային պարկ»-ում«Ժողովուրդ». Պաշտոնյաները կմեկնեն հանգստի՝ հիմնականում երկշաբաթյա«Հրապարակ». Չնայած նորատուսցի Ալիկը ձերբակալված է, բայց դա չի խանգարում, որ նրանց բիզ­նեսը ծաղկի«Ժողովուրդ». Ինչո՞ւ է Միհրան Պողոսյանը թաքցնում իր կենսագրության կարևոր հատվածը«Հրապարակ»․ Դատավորները դիսկոմֆորտի մեջ են
Ամենադիտված
Ռուսաստանը սրում է ատամները. հայկական կողմի կոշտ պատասխանըՕդանավակայանում վայր ընկած կնոջն օգնելու փոխարեն աշխատակիցն ասել է. «Վեր կաց` նստի՛, խանգարում ես քաղաքացիներին ռեգիստրացիա անցնել» Արման Նշանյանը և Սոս Ջանիբեկյանը իրենց սիրելիների հետ՝ Կաննում (լուսանկար) Տեսանյութ. Մանվել Գրիգորյանի տարեդարձը տոնեցին նաեւ պատանի երկրապահների ճամբարում«Էլիտար» մարմնավաճառի հուշերը. 3300 համարները նրա ֆիշկան էր«Ես ցուցադրում եմ իմ կազմվածքը, որպեսզի ստվերում թողնեմ Քարդաշյանին» (լուսանկարներ)Ծանր վիրավորում է ստացել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող (լուսանկար)Լոռվա անեկդոտների թոփ տասնյակԻ՞նչ անակնկալ է նախապատրաստում Մոսկվան Հայաստանի ու Արցախի համարԱնապայում ՀՀ քաղաքացին մահացել է սրտի կաթվածից` փորձելով փրկել խեղդվող դստերը (լուսանկարներ, տեսանյութ)