ԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆ Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան 

Հասունացող սկանդալի հետքերով...

Վերլուծական

Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը, որ, պետք է նկատել, բավական, լայն արձագանք գտավ ինչպես հասարակության, այնպես էլ որոշ քաղաքական ուժերի ու դեմքերի կողմից, պարզվում է՝ դեռևս շարունակում է բուռն քննարկումների տեղիք տալ՝ կամա-ակամա դառնալով նույնիսկ ներքաղաքական շատ կոնկրետ պրոցեսների հիմք ու պատճառ:

Բանից պարզվում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը բավական անակնկալ կերպով որոշել է պատասխանել այն բոլոր արձագանքներին, որ հետևել են իր ելույթին: Ինչո՞ւ անակնկալ, քանի որ նրա ելույթները, չնայած գրեթե տարբեր ժամանակներում մշտապես տարբեր արձագանքների են արժանացել, այդ թվում՝ կոշտ քննադատության և անգամ պիտակավորումների, սակայն որպես կանոն դրանց այդպես էլ չի հետևել Տեր-Պետրոսյանի պարզաբանումը: Այս անգամ խնդրո առարկա, ըստ էության, հանդիսացել է ԼՂ հարցի շուրջ նրա կատարած հայտարարությունները, որոնք չափազանց խիստ գնահատականների էին արժանացել շատերի, բայց հատկապես Սեյրան Օհանյանի կողմից, ով ֆեյսբուքյան իր գրառմամբ փորձել էր հակադարձել Տեր-Պետրոսյանի՝ շատերի կարծիքով ոչ այնքան հայրենասեր ելույթին:

Տեր-Պետրոսյանը նախ շտապել է հմտորեն իր վրայից որոշակիորեն թոթափել պատասխանատվությունը՝ հայտարարելով, թե դեկտեմբերի 17-ին ինքը ոչ թե ներկայացրել է Ղարաբաղի հարցի լուծման իր տեսակետը կամ հայեցակարգը, այլ խոսել է այս պահին բանակցությունների սեղանին դրված և Հայաստանի իշխանությունների կողմից սկզբունքորեն ընդունված կարգավորման մի կոնկրետ ծրագրի մասին, որի հետ անձամբ ինքը կամ Հայ Ազգային Կոնգրեսը որևիցե կապ չունեն։ Այնուհետև շտապել է պիտակավորել նրանց, ովքեր իբր ճիշտ չեն հասկացել իր բուն ասելիքը:

Համաձայնե՛ք, որ այս հեռակա գզվռտոցը միգուցե այնքան էլ ուշագրավ չլիներ, եթե գաղափարական այս օպոնենտներին չշաղկապեր մի չափազանց կարևոր հատկանիշ. նրանք երկուսն էլ՝ թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ Օհանյանն ընդդիմադիրներ են, ընդ որում՝ «կատաղի»: Իսկ պատկերացնելու համար, թե ինչ կարող է նշանակել կամ ինչ հետևանք կարող է ունենալ ընտրությունների նախաշեմին ընդդիմության շրջանում սկիզբ առնող գզվռտոցը, բավական է ընդամենը հետհայացք գցել Հայաստանի ներքաղաքական կյանքի վերջին տարիների անցուդարձին. հենց ընդդիմության ներսում նմանօրինակ գզվռտոցներն են պատճառ դարձել ընդդիմության այն ողբալի վիճակի, որում հիմա այն գտնվում է:

Փաստորեն՝ փոխարենն ուժերը մեկտեղելու, գոյություն ունեցող տարաձայնությունները գոնե ժամանակավորապես մի կողմ դնելու ու ընդհանուր մրցակցի՝ իշխանության դեմ համախմբվելու՝ մարդիկ որոշել են միմյանց «կոկորդ կրծել» ու իբր գաղափարական բատալների դուրս գալ՝ «ով է ամենահայրենասերը մեզանից» կոնտեքստում: Հետո էլ ոմանք զարմանում են, թե ինչպես է ստացվում, որ մեզանում նորմալ, խելքը գլխին ընդդիմություն այդպես էլ չի ձևավորվում: Է՛, ինչպե՞ս կարող են առաջիկա ընտրությունները դույզն ինչ անհանգստություն առաջ բերել իշխանությունների մոտ, եթե ընդդիմադիր ուժերը միմյանց միջև հարաբերություններ պարզելով են զբաղված:

Իսկ այս ամենը կարող է վկայել ընդամենը մեկ բանի մասին՝ այս ուժերն իրենց առջև խնդիր են դրել ոչ թե դառնալու ժողովրդի ծառաներն ու նրա բողոքի ձայնն իշխանություններին հասցնողներն, այլ էժանագին փիառի միջոցով իբր շահել հասարակության որոշակի հատվածի համակրանքը. ճակատագրական ընտրություններից առաջ կոնսոլիդացվելու փոխարեն, սրանք կրկին պառակտվում են, ինչի արդյունքում շահելու է միայն իշխանությունը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվելԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը Սիամական երկվորյակն ամուսնացել է բանակի վետերանի հետ (լուսանկարներ)ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահինՄոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձինԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)
Ամենադիտված