Եվրոն ու ֆունտը արժեզրկվել են, դոլար ու ռուբլին արժևորվել

2016-12-28 19:13:36

Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը դեկտեմբերի 28-ին կազմել է 483,58 դրամ: Այն դեկտեմբերի 27-ի համեմատ արժևորվել է 0,25 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 504,81 դրամ՝ արժեզրկվել է 0,32 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 592,10 դրամ է՝ դեկտեմբերի 27-ի համեմատ այն արժեզրկվել է 0,90 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը դեկտեմբերի 28-ին կազմել է 7,98 դրամ՝ դեկտեմբերի 27-ի համեմատ արժևորվել է 0,03 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները՝ արծաթ՝ 244,72 դրամ, ոսկի՝ 17,589,61 դրամ, պլատին՝ 14,086 դրամ:

Դիտվել է 1041 անգամ:

Լրահոս
23 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը