00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ոճաբանները քննադատել են Մեգան Մարքլի 5.000 դոլարանոց «մեծ» զգեստը (տեսանյութ, լուսանկարներ) Հրանտ Անանյանը հրաժարվել է Մանվել Գրիգորյանի պաշտպանը լինելուցՃապոնիայում առնվազն երեք մարդ է զոհվել երկրաշարժից, կան հարյուրավոր տուժածներ ԵԱՀԿ մշտական ներկայացուցիչները կայցելեն Հարավային Կովկաս Պատմեք ձեր և ձեր մերձավորների հանցագործությունների մասին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունըԱստղագուշակ՝ հունիսի 18-ի համարՕրվա խորհուրդըԲրազիլիան չհաղթեց Շվեյցարիային (տեսանյութ)Գերմանիայի հավաքականը պարտվեց (տեսանյութ, լուսանկարներ)Որոշվել է կասեցնել «Շիրակ»-ի անդամությունը ՀՖՖ-ին

Ինչն է խանգարում ՀԱՊԿ-ին՝ Ալիևին իր ճիշտ տեղը ցույց տալ

Այս գիշեր Ադրբեջանը խախտել է հրադադարը. ադրբեջանցի դիվերսանտները փորձել են ներթափանցել այլ պետության տարածք՝ դիվերսիոն հարձակման փորձ իրականացնելով ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում: Մարտերը շարունակվել են մինչև կեսօր: Հայկական կողմն ունի երեք զոհ,  և սա այն բանից հետո, երբ ընդամենը մի քանի օր առաջ՝ Սանկտ-Պետերբուրգում կայացավ  ՀԱՊԿ Վեհաժողովը, որի նպատակն է պաշտպանել անդամ պետությունների անվտանգությունը ռազմաքաղաքական ագրեսորներից, ինչպիսին Ադրբեջանն է:

Հետաքրքրական է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովից բացի, Ադրբեջանը խախտեց սահմանամերձ Չինարիի անդորրը հատկապես այս օրերին, երբ Հայաստանում ակտիվորեն քննարկվում է ղարաբաղյան հակամարտության լուծման մասին ՀԱԿ համագումարի ժամանակ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը:

Ադրբեջանը, հարձակման ենթարկելով հայաստանյան սահմանները՝ փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ կարող է ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում, իսկ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցող Հայաստանին փորձում է դրանով  ներքաշել որպես հակամարտող կողմ: Ակնհայտ է, որ ագրեսիվ վարքագծով միջազգային հանրությանը հայտնի Բաքուն ինչ-որ բան է ցույց տալիս նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ իր դժգոհությունն արտահայտելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ այդ կառույցի դիրքորոշումների և հարցի կարգավորման շուրջ տարվող աշխատանքների կապակցությամբ:

Դիվերսիոն ներթափանցման փորձեր ծրագրելով և իրականացնելով Հայաստանի սահմանին՝ Ալիևը հերթական անգամ աչք է փակել նաև ՀԱՊԿ-ի գոյության վրա:

Հիշեցնենք, որ ըստ ՀԱՊԿ կանոնադրության, այս կառույցի խնդիրներն են՝ բանակների եւ օժանդակ ստորաբաժանումների համատեղ ջանքերով պաշտպանել անդամ-երկրների տարածքային-տնտեսական տարածությունը ցանկացած արտաքին ռազմաքաղաքական ագրեսորներից, միջազգային ահաբեկիչներից, ինչպես նաեւ խոշոր չափերի բնական աղետներից:

Եթե նախկինում ադրբեջանական զինուժի և դիվերսանտների կողմից Հայաստանի սահմանների վրա հարձակումները չէին արժանանում ՀԱՊԿ-ի ուշադրությանը, ապա այս անգամ այդ կառույցը խախտեց լռությունը: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան արձագանքեց Հայաստանի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությանը:

«ՀԱՊԿ-ի քարտուղարությունում առանձնահատուկ տագնապով ընդունեցին Հայաստանի հանրապետության Չինարի գյուղի մերձակայքում տեղի ունեցած զինված միջադեպի մասին տեղեկությունը:

ՀԱՊԿ անդամ պետության տարածքում տեղի ունեցած այդ գործողությունները գնահատում ենք սադրիչ, հատկապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում ծանր սպառազինության և զրահատեխնիկայի կիրառմամբ տեղի ունեցած բավական լուրջ միջադեպի ֆոնին»,- ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքէջում զետեղված հայտարարության մեջ նշում է Բորդյուժան:

Այն,  որ ՀԱՊԿ-ն անտարբեր չգտնվեց և արձագանքեց Հայաստանի պետական սահմանների անվտանգությունը խարխլել փորձող Ադրբեջանի գործողություններին, դրական է,  բայց վատ է, որ նման կառույցի կողմից մենք չստացանք ավելի կոշտ, հասցեական դիվանագիտական պատասխան և ՀԱՊԿ-ը չտվեց «սադրիչի» անունը:

Հարց է առաջանում՝ ինչն է խանգարում  ՀԱՊԿ-ին՝ Ալիևին իր ճիշտ տեղը ցույց տալ...

Աղավնի Սուքիասյան

դիտվել է 4600 անգամ
Լրահոս
18 Հուն
Աշխարհի առաջնություն. օրվա խաղերըՈճաբանները քննադատել են Մեգան Մարքլի 5.000 դոլարանոց «մեծ» զգեստը (տեսանյութ, լուսանկարներ) Հրանտ Անանյանը հրաժարվել է Մանվել Գրիգորյանի պաշտպանը լինելուցՃապոնիայում առնվազն երեք մարդ է զոհվել երկրաշարժից, կան հարյուրավոր տուժածներ ԵԱՀԿ մշտական ներկայացուցիչները կայցելեն Հարավային Կովկաս Մենք հիասթափված ենք. Յոահիմ Լյովը` Մեքսիկայից կրած պարտության մասին Պատմեք ձեր և ձեր մերձավորների հանցագործությունների մասին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունըԱստղագուշակ՝ հունիսի 18-ի համարՕրվա խորհուրդը«Ներիր մեզ, իմ քաջ զինվոր». Նիկոլ Փաշինյան Եթե ապացուցվեց՝ դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի. Աշոտյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով. Կարեն ԳրիգորյանԱրագածոտնում վարորդը վրաերթի է ենթարկել երկու երեխայի գրկած կնոջը և դիմել փախուստի. shamshyan.com Բրազիլիան չհաղթեց Շվեյցարիային (տեսանյութ)Վախեցել էի, մտածում էի՝ հիմա կսպանեն. Մոսկվայում սարսափելի վթարի հեղինակը հարցաքննվել է (տեսանյութ)«Դոն Պիպո»-ի քրգործով ձերբակալվել են ևս 4 անձինք՝ ՌԴ քաղաքացիներ. ԱԱԾ ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության տեսանյութը Իգոր Մուրադյանը հազվագյուտ քաղաքական վերլուծաբան էր «Ես ձեր եպիսկոպոսը չեմ». Շիրակի թեմի առաջնորդ. Tsayg.am Գերմանիայի հավաքականը պարտվեց (տեսանյութ, լուսանկարներ)Մանվել Գրիգորյանը կմնա անազատության մեջՈրոշվել է կասեցնել «Շիրակ»-ի անդամությունը ՀՖՖ-ինՄենք անակնկալի ենք եկել վարչապետի հայտարարությունից. Մանվել Գրիգորյանի փաստաբան Թալանել են Շշի Մելոյի մեքենանՄանվել Գրիգորյանի գլուխը գնահատել են ադրբեջանցիները, իսկ այսօր նա հայտնվել է ճաղերի հետևում. ազատամարտիկՈրևէ տնօրեն պարտավորություն չունի դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի նկարը․ ԿԳ նախարար Թող հաղթի օրենքըՌԴ ՊՆ-ն հրապարակել է «Իսկանդեր» բալիստիկ հրթիռի արձակման տեսանյութը Կոստա Ռիկա-Սերբիա 0:1 (տեսանյութ, լուսանկարներ)Քիմ Քարդաշյանը՝ ԱՄՆ նախագահ դառնալու մասին (տեսանյութ)Անտարկտիդայի սառույցը հալչում է ռեկորդային արագությամբ (տեսանյութ)Ինչպես են պատժում խախտում անողներին (տեսանյութ)Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով ստեղծվելու է կառավարական հանձնաժողով. ՄիրզոյանՍպասվում է անձրեւ, առանձին վայրերում՝ կարկուտ Անհավանական երևույթ. Արենի գյուղում գետի ջուրն ամբողջովին կարմրել է (տեսանյութ, լուսանկարներ)Ուղիղ. Մանվել Գրիգորյանի աջակիցների բողոքի ակցիան դատարանի դիմաց Կարեն Գրիգորյանը իշխանության ընտրված, լեգիտիմ ներկայացուցիչ է. Արմավիրի մարզպետԴադարեցնում ենք բոլոր տեսակի գործողությունները. Կարեն Գրիգորյան Արա Բաբլոյանը ստացել է Մանվել Գրիգորյանին ձերբակալելու մասին ԱԱԾ գրությունը Փաշինյանն «աշխարհի լավագույն կործանիչներից» մեկի օդաչուի խցիկից լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի գլխավորությամբ ՊԲ շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն Լարված իրավիճակ ԱԱԾ շենքի մոտ. բախում՝ Մանվել Գրիգորյանի աջակիցների և ոստիկանների միջև (տեսանյութ) Ուղիղ․ Էջմիածնի քաղաքապետին կողմ և դեմ պայքարը շարունակվում է Արմավիրի մարզպետը` Էջմիածնում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)Ուղիղ․ Բողոքի ակցիա ԱԱԾ շենքի դիմաց՝ հաջակցություն Մանվել Գրիգորյանի «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ազատ է արձակվելԷջմիածնի քաղաքապետն իր աջակիցների հետ գիշերել է հրապարակում Մահացել է Իգոր ՄուրադյանըՆիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը զբոսնել են գիշերային ՍտեփանակերտովՕրվա աստղագուշակ
Ամենադիտված