Ադրբեջանը սուտ տեղեկություններ տարածելով՝ փորձում է ապակողմնորոշել սեփական ու միջազգային հանրությանը. ԼՂՀ ՊԲ

2016-12-29 17:19:29

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր շրջանառության մեջ դրված տեղեկությունն առ այն, թե իբր հայկական ուժերի կողմից Ակնայի /Աղդամ/ ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը, ոչ այլ ինչ է, քան սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ չնայած հակառակորդի կողմից պարբերաբար առաջնագծում ձեռնարկվող սադրիչ քայլերին, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ինչպես երեկ, այնպես էլ այսօրվա ընթացքում որևէ զինատեսակից պատասխան գործողության չեն դիմել:

Արցախի զինված ուժերը շարունակում է հետևել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը:

Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում հանգիստ է:

Դիտվել է 2917 անգամ:


Լրահոս
23 Հուն
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը