Հայկական հենակետում հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ համազգեստով մահացու վիրավորումներ ստացած անձի դի
ՀայաստանՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի արդյունքում հայկական մարտական դիրքերում հայտնաբերվել է ադրբեջանական Զինված ուժերի համազգեստով մահացու վիրավորումներ ստացած անձի դի: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սույն թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ձախողվել էր՝ հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում: Մարտական հենակետերից մեկի մոտ հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ համազգեստով մահացու վիրավորումներ ստացած անձի դի, որի ինքնությունը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան գործողություններ»,- ասված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: