Ողբերգական դեպք Զովունի գյուղում. տղամարդուն հայտնաբերել են ցրտահարված վիճակում
Արտակարգ ՊատահարShamshyan.com-ը գրում է․
Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 31-ին Եղվարդի խճուղի թիվ 22/2 հասցեում՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի հարավային մասնաճյուղի Զովունիի ենթակայանի հարևանությամբ գտնվող վագոն-տնակում մոտ 70 տարեկան մահացած տղամարդու ինքնությունը ճշտելու և մահվան հանգամանքները պարզելու փաստով։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ տղամարդը ցրտահարման հետևանքով է մահացել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։