Թալինի, Բաղրամյանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

2017-01-05 20:15:39

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, որտեղ նաև տեղ-տեղ մերկասառույց է:

Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մ:

Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Դիտվել է 380 անգամ:

Լրահոս
25 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը