Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է հայ համաքաղաքացիների Սուրբ ծնունդը

2017-01-06 14:00:39

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է հայ համաքաղաքացիների Սուրբ ծնունդը:

«Հարգելի համաքաղաքացիներ, սրտանց շնորհավորում եմ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Հայերի և վրացիների բարեկամությունն այնքան հին է, որքան մեր երկրների պատմությունը։ Գնահատելի է ձեր ավանդը Վրաստանի կառուցման և զարգացման գործում։ Մենք ևս հպարտանում ենք այստեղ ծնված բազմաթիվ հայ արվեստագետներով, գիտնականներով և հասարակական գործիչներով, ինչպես ձեր պատմական հայրենիք Հայաստանը»,-ասվում է նախագահի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա Facebook-ի պաշտոնական էջում:

Վրաստանի նախագահը մաղթել է նաև, որ 2017 թվականը հայ ազգի և նրանց ընտանիքների համար լինի առողջության, երջանկության, բարության և խաղաղության տարի։

Դիտվել է 730 անգամ:
Առաջարկում ենք նաև
Դիտել ավելին

Լրահոս
30 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը