«Ծովակալ Կուզնեցով»-ը հեռանում է Սիրիայից

2017-01-06 17:43:14

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սկսել է կրճատել Սիրիայում ՌԴ զինված ուժերի խմբավորումները՝ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման համաձայն: Այդ մասին հայտնել է գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:Հակամարտության գոտին առաջինը կլքեն Հյուսիսային նավատորմի ավիակիր խմբի նավերը՝ ռուսական միակ «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի գլխավորությամբ:

Պուտինը համաձայնել է Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայությունը կրճատելու վերաբերյալ պաշտպանության նախարարության առաջարկի հետ դեկտեմբերի 29-ին:

Նույն օրը ռուսական իշխանությունները հայտարարել են, որ սիրիական կառավարությունը և զինված ընդդիմությունը պայմանավորվել են կրակի դադարեցման և խաղաղ բանակցությունների սկսվելու մասին:

 

Դիտվել է 751 անգամ:

Լրահոս
22 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը