Ավազե անիմացիոն ֆիլմ՝ բժիշկ Լիզայի հիշատակին

2017-01-06 21:47:26

Ղրիմում բնակվող գեղանկարչուհի Քսենիա Սիմոնովան ավազե անիմացիոն ֆիլմ է պատրաստել ի հիշատակ հայտնի քաղաքացիական ակտիվիստ, «Արդար օգնություն» հիմնադրամի գործադիր տնօրեն, բարեգործ Ելիզավետա Գլինկայի' Բժիշկ Լիզայի, որը մահացել է դեկտեմբերի 25-ին Սև ծովում ռուսական Տու-154 օդանավի կործանման հետևանքով, գրում է lenta.ru-ն:

Նկարչուհին նշել է, որ Բժիշկ Լիզան այն մարդն էր, որը միշտ ոգեշնչել է նրան իր բարի սրտով և արարքներով: Սիմոնովան համոզված է' մարդը չի հեռանում անհետ, իսկ Բժիշկ Լիզայի պես մարդիկ ապրում են իրենց կատարած գործերով, իր կողմից պաշտպանության տակ առնված մարդկանց և բոլոր նրանց համար, ովքեր անտարբեր չեն ուրիշի ցավի նկատմամբ:

Դիտվել է 828 անգամ:


Լրահոս
23 Հուն
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը