Աշխարհի ամենաէքստրեմալ զուգարանը
ՌուսաստանԶուգարանը, որը համարվում է աշխարհում ամենաէքստրեմալը, միակն է Սիբիրի ամենաբարձր օդերևութաբանական կայանի համար, գրում է The Daily Mail-ը:
Զարմանալի լուսանկարները ցույց են տալիս Ալթայի լեռներում ծովից 2600 մետր բարձրության վրա ժայռի եզրին կանգնած այս վտանգավոր զուգարանը:
Հեռավոր կայանի անձնակազմի չորս օդերևութաբանները ստիպված են հասնել զուգարան՝ քայլելով մինուս 50C ջերմաստիճանի պայմաններում:
«Զուգարանը դրսում , և երբ ներս ես մտնում, շունչդ կտրվում է, որովհետև այն տեղադրված է ժայռի ծայրին»,- ասում է լուսանկարիչ Նատալիա Նեստերենկոն, ով վերջերս այցելել է «Կարա-Տյուրեկ» օդերևութաբանական կայան:
Այս կայանն այնքան հեռու է և դժվար հասանելի, որ մատակարարումները հնարավոր է անել միայն ուղղաթիռով: