Խոշոր հրդեհ՝ Երևանում
Сообщает Гагик ШамшянՀունվարի 5-ին հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 23:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լեփսիուսի 6-րդ փողոցի թիվ 12 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում:
Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 62-ամյա Էմիլ Աբրահամյանը, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Առավել մանրամասն՝ Shamshyan.com կայքում