Քիմ Քարդաշյանը առաջին անգամ պատմում է Փարիզի կողոպուտի և ամուսնու հոսպիտալացման մասին (տեսանյութ)

2017-01-07 17:56:56

Քիմ Քարդաշյանն առաջին անգամ խոսել է Փարիզում տեղի ունեցած կողոպուտի մասին։

Ինչպես տեղեկացնում է Independent-ը, այդ մասին նշված է Keeping Up With The Kardashians իրապատում շոուի թրեյլերում։

Շոուի երկրպագուներին 36-ամյա աստղը կներկայանա արցունքն աչքերին և կպատմի հոկտեմբերի 2-ին Փարիզում դիմակավոր անձանց կողմից հարձակման ենթարկվելու մասին։

Հիշեցնենք, որ Փարիզի հյուրանոցներից մեկում Քիմ Քարդաշյանից 10 մլն դոլարի ոսկեղեն էին գողացել՝ այդ թվում ամուսնու՝ Քանյե Ուեսթի նվիրած նշանադրության մատանին, որն արժեր 4 մլն դոլար։

Երեք ամսվա դադարից հետո սոցցանցեր վերադարձած Քարդաշյանն ասել է. «Նրանք ցանկանում էին ինձ սպանել։ Ինձ վշտացնում է այդ մասին մտածելը»։

Հեռուստաշոուի ընթացքում ներկայացվելու է նաև Քանյե Ուեսթի հոսպիտալացումը՝ նոյեմբերին:

Դիտվել է 3243 անգամ:

Լրահոս
25 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը