Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին Սուրբ ծննդյան տոնի առթիվ

2017-01-07 20:31:05

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին Սուրբ ծննդյան տոնի առթիվ:

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Ջերմորեն շնորհավորում եմ Սուրբ ծննդյան տոնի առթիվ: Մաղթում եմ հաջողություն և բարօրություն Ձեզ և բարեկամ ռուս ժողովրդին: Մեր երկու ժողովուրդներին միմյանց կապում է ոչ միայն ավանդապես կառուցված դաշնակցային-ռազմավարական հարաբերությունները, այլ պարզ, անկեղծ մարդկային կապերը:

Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերն ուղղված Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների առավել խորացմանը, կտան շոշափելի արդյունքներ՝ համագործակցությանը հաղորդելով նոր լիցք»:

 

 

Դիտվել է 337 անգամ:


Լրահոս
18 Հուն
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը