Երկրաշարժը ցնցել է Իրանի Սեիֆաբադ գյուղը. մի քանի մարդ է զոհվել (տեսանյութ)

2017-01-07 21:55:12

Իրանում երկրաշարժի հետևանքով մի քանի մարդ է զոհվել, որոնողական աշխատանքները շարունակվում են:

Ուրբաթ առավոտյան՝ Հայաստանից 1400 կմ հեռավորության վրա գտնվող Սեիֆաբադ գյուղում 5.1 մագնիտուդ հզորության երկրաշարժ է տեղի ունեցել:

Երկրաշարժը չորս մարդու մահվան պատճառ է դարձել , որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են: Երկրաշարժի զոհերը աֆղանական ծագմամբ հողագործներ են եղել:

Իրանում նման երկրաշարժերը բավականին հաճախակի երևույթ են, քանի որ երկիրը սեյսմիկ գոտում է գտնվում: Այստեղ տեղի ունեցած ամենահզոր երկրաշարժը 2003 թվականի Բամ քաղաքի 6.6 մագնիտուդ հզորության երկրաշարժն էր:

Վերջին հինգ տասնամյակների ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած ամենահզոր երկրաշարժը թերևս, 1988 թվականի դեկտեմբերի 7-ին 25,000 մարդու կյանք խլած Սպիտակի ավերիչ երկրաշարժն էր:

Թեև գիտությունը օրեցօր զարգանում է և տեխնոլոգիական միջոցները մարդկության առջև նոր հնարավորություններ են բացում, այնուամենայնիվ բնությունը դեռ անկանխատեսելի է:

Ամերիկայի ձայն

 

Դիտվել է 1820 անգամ:

Լրահոս
28 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը