Սուրիկ Խաչատրյանն ազատվեց ՀՀԿ տարածքային կառույցի խորհրդի նախագահի պաշտոնից

2017-01-08 12:23:30

Օրեր առաջ՝ հունվարի 3-ին Կապանում տեղի ունեցավ Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նիստ, որին մասնակցում էին խորհրդի 22 անդամներից 17-ը: ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության նիստը վարում էր ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռ.Թադևոսյանը:

Օրակարգում՝ Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունն էր Ռ. Թադևոսյանը ներկաներին տեղեկացրեց որ ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ս. Խաչատրյանը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում:

Առաջարկվեց ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի թեկնածու առաջադրել ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին: Ներկաները հաստատեցին Վ. Հակոբյանի թեկնածությունը և բաց քվեարկությամբ միաձայն ընտրվեց Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում:

Դիտվել է 3795 անգամ:


Լրահոս
17 Հուն
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը