Մահացել է Իրանի նախկին նախագահ Ռաֆսանջանին
IranՄահացել է Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, հաղորդում է իրանական FARS գործակալությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ քաղաքական գործիչը մահացել է Թեհրանի հիվանդանոցներից մեկում, որտեղ նա տեղափոխված է եղել դեկտեմբերի 8-ի ցերեկը սրտի կաթված ստանալուց հետո:
Ռաֆսանջանին ծնվել է 1934 թվականին: Մինչև Իսլամական հեղափոխությունը նա հինգ անգամ ազատազրկվել է հակապետական գործունեության համար, ինչից հետո ընդգրկվել է նախարարների անցումային կաբինետում:
1989 թվականի օգոստոսին Ռաֆսանջանին ընտրվել է նախագահի պաշտոնում և այդ պաշտոնը զբաղեցրել երկու ժամկետ' մինչև 1997 թվականը: