Օբաման պատմել է նախագահի պաշտոնում իր ընդունած ամենադժվարին որոշման մասին

2017-01-09 12:05:34

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ 2009 թվականի վերջին Աֆղանստան լրացուցիչ զորակազմ ուղարկելը եղել է «իր ընդունած ամենադժվարին որոշումը»:

«Ամենադժվարին որոշումը ես ընդունել եմ նախագահի պաշտոնում աշխատանքն սկսելիս, երբ կարգադրեցի եւս 30 հազար զինվոր ուղարկել Աֆղանստան, մինչդեռ ցանկանում էի վերջ դնել այլ երկրներում ամերիկացի զինվորականների ընդգրկուն ներկայությանը»,- ասել է նա:

Պետության ղեկավարը հիշեցրել է, որ միշտ էլ սխալ է համարել ԱՄՆ-ի ռազմարշավն Իրաքում եւ գտնում էր, որ ուշադրությունը հարկավոր է կենտրոնացնել հենց Աֆղանստանի վրա: «Կարծում եմ, որ դա ճիշտ որոշում էր, որովհետեւ այն ժամանակ «Թալիբանն» զգալիորեն ուժեղացել էր»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Դիտվել է 1566 անգամ:
Առաջարկում ենք նաև
Դիտել ավելին

Լրահոս
27 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը