Մեսսին հավասարվեց Ռոնալդ Կումանին (տեսանյութ)
Սպորտ«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին տուգանայինների արդյունավետ իրացմամբ՝ ակումբի լավագույն ֆուտբոլիստն է:
Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Վիլյառեալ»-ի դեմ հանդիպմանը արգենտինացին տուգանային հարվածից դարձել էր գեղեցիկ գոլի հեղինակ:
Սա Մեսսիի 25-րդ արդյունավետ հարվածն էր ստանդարտ դիրքից, կատալոնյան ակումբում: Արդյունքում՝ հարձակվողը հավասարվեց Ռոենալդ Կումանին, ով նույնպես «կապտանռնագույնների» կազմում 25 գոլ է խփել տուգանային հարվածից: