«Ապրում եմ հորս տանը». նախարարի տեղակալն անգամ բնակարան չի հայտարարագրել

2017-01-09 16:26:23

2014 թվականից ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Էմիլ Տարասյանը բավականին աղքատիկ հայտարարագիր է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:

Նախարարի տեղակալը չի հայտարարագրել արժեքավոր իրեր, արժեթղթեր, փոխառություններ, շարժական և անշարժ գույք: Փաստորեն, հետևություն կարելի է անել, որ այս բարձրաստիճան անձը ո’չ տուն ունի, ո’չ էլ՝ մեքենա: 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Էմիլ Տարասյանը նշեց՝ «իհա՛րկե չունեմ, եթե ունենայի, կհայտարարագրեի»:

Փոխնախարարը նաև նշեց, որ ինքն ապրում է հայրական տանը, իսկ մեքենա չունի. «Ապրում եմ հորս տանը: Մեքենա չունեմ, դրա համար հայտարարագրման ցուցակում նշված չէ»:

Էմիլ Տարասյանի դրամական միջոցների չափը, 2016 թվականի դրությամբ, հարկային տարվա սկզբում կազմել է 1,200,000.00 ՀՀ դրամ, հարկային տարվա վերջում՝ 2,100,000.00 ՀՀ դրամ:

Հարկային տարում բարձրաստիճան պաշտոնատար անձի եկամտի չափը կազմում է 7,772,933.00 դրամ:

 

Սոնա Հարությունյան

Դիտվել է 3279 անգամ:

Լրահոս
27 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը