Ով է փոխարինել Սուրիկ Խաչատրյանին

2017-01-09 19:07:00

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սուրիկ Խաչատրյանը հրաժարական է տվել Հանրապետականի Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնից: ԼՈւՐԵՐ.com-ը կապ հաստատեց Հանրապետականի գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական վարչության ղեկավար Ռուբեն Թադևոսյանի հետ` պարզելու՝ արդյո՞ք առողջական խնդիրների պատճառով է հրաժարական տվել Սուրիկ խաչատրյանը, թե՞ կան այլ պատճառներ:

«Իրոք իր ցանկությունն է եղել, որ առողջական խնդիրների պատճառով դադարեցվի իր լիազորությունները Հանրապետականի Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնից»,- վստահեցրեց Ռուբեն Թադևոսյանը:

Ռուբեն Թադևոսյանը նշեց, որ Սուրիկ Խաչատրյանին հաջորդել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Հունվարի 3-ին տեղի ունեցած ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նիստին, որն, ի դեպ, վարում էր Ռուբեն Թադևոսյանը, մարզպետ Վահե Հակոբյանը միաձայն ընտրվել է Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ: 

Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանը շուրջ տասը տարի է, ինչ ղեկավարում էր Հանրապետականի մարզային կառույցը: 

Սոնա Հարությունյան

Դիտվել է 4299 անգամ:

Լրահոս
27 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը