00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ֆրանսիան ներկայացնող սուսերամարտիկ Ջին Ֆիլիպ Պատրիկ Արզումանյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ռոնալդուն կրկնեց սեփական ռեկորդը (տեսանյութ)Հրանտ Մելքումյանը Բանգկոկի մրցաշարի առաջատարներից է ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել Հնարավոր է` Մխիթարյանը պատրաստ լինի «Ատլետիկո»-ի դեմ խաղին. ՎենգերՈւՂԻՂ․ Լարված իրավիճակ՝ Կառավարության շենքի առջև․ վարչապետ Սերժ Սարգսյանը նիստ է անցկացնումՊայմանական հրդեհ «Լաթար» և «Կովկաս» համալիրներում. ԱԻՆ-ն անցկացրել է հակահրդեհային վարժանքները Ի՞նչ մտադրություն ունի Ռոբերտ Քոչարյանը. հանգած հրաբուխները կարթնանա՞նԾեծի են ենթարկել ակտիվիստներ Դավիթ Պետրոսյանին ու Գարիկ ՄիսկարյանինԴատախազությունը պարզաբանում է՝ Վարդգես Հայրապետյանի ավտոմեքենան ոչ թե առևանգվել էր, այլ տեղափոխվել տուգանային հրապարակ

Անսովոր իրավիճակ՝ Վանաձորում

 

Չնայած թվում էր՝ Վանաձորում քաղաքական իրավիճակը հետզհետե կարգավորվում է, ու շուտով գոնե այս հարցում քաղաքական ուժերը հայտարարի կգան, բայց այն, ինչ հիմա է տեղի ունենում հանրապետությունում իր նշանակությամբ երրորդը համարվող քաղաքում, այլ կերպ, քան «միսկրծոցի» չես անվանի:

Այսպես՝ պարզվում է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կառավարությանն ուղղված գրություն է պատրաստել, որով պահանջում է լուծարել Վանաձորի ավագանին՝ համարելով այդ ինստիտուտը միանգամայն անգործունակ: Իսկ, որպես Կառավարությանն ուղղված գրության հիմք, Էդմոն Մարուքյանի կուսակցությունը ներկայացնում է ՏԻՄ օրենքի 69-րդ հոդվածը, ըստ որի՝ եթե հերթական նստաշրջանի ժամանակ ավագանու նիստերը 3 ամսից ավելի չեն գումարվում և քաղաքի բյուջեի վերաբերյալ որոշում չի կայացվում, ապա ավագանու լիազորությունները Կառավարության որոշմամբ կարող են կրճատվել (2016թ-ի հոկտեմբերի 10-ից մինչ օրս Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը քվորումի բացակայության պատճառով այդպես էլ չի կարողանում ավագանու նիստեր գումարել: Ընտրություններից հետո մինչ օրս ավագանու նիստ կայացել է հոկտեմբերի 10-ին, որի ժամանակ էլ հենց Ասլանյանն ընտրվել է քաղաքապետ):

Թե հատկապես որն է քաղաքում ստեղծված այս ոչ ցանկալի իրավիճակի բուն պատճառն ու արմատը, կարծում ենք, առանձնապես դժվար չէ կռահել. փոխհամաձայնության ու փոխվստահության պակասն է, քաղաքական ուժերի միջև գոյություն ունեցող հարաբերությունների կրիզիսային վիճակը, որի հետևանքով էլ նախընտրական այս փուլում քաղաքական ուժերը, մոռացության տված ամեն ինչ, փորձում են մեկը մյուսի հաշվին ինքնահաստատվել: Սա, ի դեպ, այս կազուսային իրավիճակը կարող է առաջին ծիծեռնակներից մեկը դառնալ ապագա այն հնարավոր խժդժությունների, որոնք, անկասկած, անպակաս են լինելու նաև ապագայում՝ ընտրություններից հետո: Ստեղծված իրավիճակն, ըստ էության, կարելի է մի թույլ օրինակ համարել այն ապագա գզվռտոցների, որ սպասում են մեզ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո:

Բայց Վանաձորում տեղի ունեցողը միայն հետևյալ առանձնահատկությամբ չէ, որ առանձնանում է. այն, ըստ էության, բավական անսպասելիորեն իսկական փորձաքարի է վերածվել եկեղեցի-հասարակություն, եկեղեցի-պետություն հարաբերություններում. Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցում Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը կոչ է արել ավագանու նիստերը բոյկոտող անդամներին միաբանություն դրսևորել՝ հայտարարելով բառացիորեն հետևյալը. «Ես հորդորում եմ ավագանու բոլոր անդամներին՝ տարին նոր է սկսվում, Ամենափրկիչ մանուկը այսօր ձեզ է նայում, մեզ բոլորիս է նայում, և նա մեզանից ակնկալում է սեր՝ միասնաբար գործելու, միասնաբար արարելու և մեր քաղաքի հոգսերը հոգալու: Այդ կոչումը, որ դուք հավակնում եք ստանալ ավագանի կամ քաղաքապետ կամ մարզպետ՝ ծառայություն է ուզում, և ուրիշ ոչինչ չի պահանջում ժողովուրդը ձեզանից: Ձեզ վստահել են, և այդ վստահությունը ոչ ոք իրավունք չունի մսխելու»:

Պետք է նկատել,որ այս՝ հայաստանյան իրականության համար խիստ բացառիկ հայտարարությունը, որով հայ եկեղեցու բարձրաստիճան սպասավորը փորձում է հաշտություն մտցնել պառակտված քաղաքական ուժերի միջև ու հիշեցնել բոլորին, որ նրանց աշխատանքի բուն էությունը պետք է ժողովրդին ծառայություն մատուցելը լինի, շատերի կողմից «ընդունվել է սվիններով»: Ոմանք այն համարում են եկեղեցու կողմից պետության գործերին խառնվելու աններելի փորձ, ոմանք այս առիթով Սահմանադրությունն են վկայակոչում և այլն:

Այս իմաստով մի շատ բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է շատերի կողմից «սվիններով ընդունվում» արքեպիսկոպոսի՝ միանգամայն ողջախոհ կոչ-հորդորը կամ ինչո՞ւ են որոշները փորձում այս ամենից մի կաթիլ մեղրի պատմությունը սարքել: Վերջապես՝ մոլորակով մեկ իքներս մեզ քրիստոնեական արժեհամակարգի կրողներ ենք հռչակել, առաջին քրիստոնյա ժողովուրդ ու հայտարարել, թե հայ եկեղեցին բացառիկ առաքելություն է իրականացնում հայ ժողովրդի կյանքում: Է՛, եթե հայ եկեղեցին, որը մեր ազգային դիմագծի հիմնական կերտողն ու արժեհամակարգի պահապանն է, բնական մտահոգություն է դրսևորում դիցուք Վանաձորում ստեղծված իրավիճակի հետ կապված, ինչո՞ւ են ոմանք տրտնջում, աղմուկ բարձրացնում և այլն:

Երբ եկեղեցին ձեռնպահ է մնում ինչ-ինչ հարցերի շուրջ սեփական կարծիքն ու մտահոգություններն արտահայտելուց, նույն այդ անձինք, որոնք հիմա չեղած տեղից մեծ աղմուկ են բարձրացրել, սկսում են տրտնջալ, թե եկեղեցու ձայնը չի լսվում, եկեղեցին պասիվ է, իսկ երբ նույն այդ եկեղեցին փորձում է իր խոսքն ասել, շատերը սկսում են հիշել սեփական աշխարհիկությունն ու տվայտվել: Կարծում ենք՝ չափազանց տեղին է հիշել Վրաստանի կամ Հունաստանի օրինակներն, ուր եկեղեցին ամենագործուն ու էական մասնակցությունն ունի հասարակական շատ գործընթացներում ու մշտապես իր ձայնն է բարձրացնում հասարակությանը հուզող այս կամ այն խնդրի հետ կապված ու արժանանում նույն այդ երկրների հասարակությունների ընկալմանը:

Անհերքելի է՝ հայ եկեղեցին, որ հայության ողնաշարն է ողջ աշխարհում ու մեր ժողովրդի հիմնական առանցքներից մեկը, կարող է և իրավունք ունի հասարակությանը հուզող այս կամ այն խնդրի վերաբերյալ իր կարծիքն արտահայտել, հանդիսանալ բարոյականության ու խղճի այն ձայնը, որը ոմանք իրենց մեջ շարունակ լռեցնում են. պետք է նկատել, որ Վանաձորյան դեպքերն այս իմաստով ամենևին էլ բացառություն չեն կարող լինել:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

դիտվել է 3931 անգամ
Լրահոս
20 Ապր
28-ամյա ուսուցչուհուն ձերբակալել են՝ խնջույքի ժամանակ երկու հարբած աշակերտների հետ սեքսի համար Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները հաջող մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունումՖրանսիան ներկայացնող սուսերամարտիկ Ջին Ֆիլիպ Պատրիկ Արզումանյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ռոնալդուն կրկնեց սեփական ռեկորդը (տեսանյութ)Սեր կա. Նիկոլ Փաշինյանի և կնոջ լուսանկարը. օրվա կադրՀրանտ Մելքումյանը Բանգկոկի մրցաշարի առաջատարներից է Այսօրվանից փողոցում տեղի ունեցող գործողությունների ղեկը ես վերցնում եմ իմ ձեռքը. Անի ԶախարյանԻնչքան պետք է ճկված ապրենք. դերասանուհի Զառա Սահակյանը միացել է հավաքին (տեսանյութ) Վարչապետ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Շանթ» հեռուստաընկերությանը. ամբողջական տեսանյութ Հայաստանում երկրի ղեկավարի նկարը պետական հիմնարկներում կախելու պարտադրանք երբեք չի եղել. Սերժ Սարգսյան Իշխանությունը պատրաստ է լսել հասարակության տարբեր հատվածներից եկած ազդակները նաև բողոքի տեսքով. Շարմազանով Անձնական նկատառումներ չկային սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս. Սերժ Սարգսյան Իշխանությունները պարտավոր են դրսևորել հանդուրժողականություն և զսպվածություն. Շարմազանովը` բողոքի ցույցերի մասին Ցանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառելու, բայց չի կարող երկրում տիրել ամենաթողության. Սերժ Սարգսյանը՝ հավաքների մասին Շատ եմ ուզում որ ավարտը լինի խաղաղ ու արդար. երգչուհի Սիրոշոն գրառում է կատարելԱխուրյան գյուղում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. Վարորդի առողջական վիճակը միջին ծանրության է Սերգեյ Դանիելյանը միացել է հանրահավաքին (տեսանյութ)ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 27 դեպք Սերժ Սարգսյանն զգում է ժողովրդական հեղափոխության շունչը. Նիկոլ Փաշինյանի ելույթը (տեսանյութ)Սերժ Սարգսյանը պարզաբանել է՝ ինչու է հրաժարվում առանաձնատնից Լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը Երգիչ Ռուբեն Հախվերդյանը միացել է Նիկոլ Փաշինյանի շարժմանը (տեսանյութ)Քննչական կոմիտեն ներկայացրել է Մաշտոց-Թումանյան խաչմերուկում անկարգությունների քրգործով նախաքննության արդյունքները Կառավարությունը հետաձգել է «Շատո-Առնո» ընկերության կողմից ԱԱՀ վճարման ժամկետը Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է տարեկան ապահովել 5 և ավելի տոկոս տնտեսական աճ Դավիթ Հարությունյանը չի բացառում իր չվերանշանակվելն ու այլ պաշտոն ստանձնելը Հայաստանի ամենամեծ ընկերություններից մեկից հեռացրել են Սերժ Սարգսյանի բոլոր նկարները (տեսանյութ) Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ. նրանց մասնակցությամբ զննվել են տեսագրությունները Կառավարության կազմավորման գործընթացը կավարտվի երկու-երեք օրվա ընթացքում Տեղի ունեցող ցույցերը բացասական ազդեցություն են ունենալու տնտեսության զարգացման վրա. Սուրեն Կարայան Անի Զախարյանը հավակնում է մշակույթի նախարարի պաշտոնին Մովսես Հակոբյանը մասնակցելու է ԱՊՀ պետությունների ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի նիստին Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան Կառավարությունը փոփոխում է նիստերի անցկացման ժամը Հրապարակում մեկնարկում է ընդդիմության հանրահավաքը. ուղիղ միացումՀավաքի մասնակիցները հարվածել են ոստիկանության հատուկ կահավորված մեքենային. Իրավիճակը լարվում էԱկցիաներն ու հանրահավաքները որոշ դեպքերում անցնում են խաղաղ լինելու սահմանագիծը. Դավիթ Հարությունյան Որպես երկրի ղեկավար... Արմեն Սարգսյանը հայտարարություն է արել ստեղծված իրավիճակի վերաբերյալՈչ ոք իրավունք չունի պիտակավորելու կամ վիրավորելու այն մարդկանց, ովքեր այսօր փողոցում են Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով. Զախարովա Շիրակի ոստիկանությունը հերքում է Գյումրիում ցուցարարների կողմը ոստիկանների անցնելու լուրը ԿԳՆ-ն հերքում է աշխատակիցների համար որոշ կայքերի արգելափակված լինելու լուրերը Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատնիցNBA. օրվա արդյունքները և լավագույն դրվագները (տեսանյութ)ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել ցույցերի մասինՀնարավոր է` Մխիթարյանը պատրաստ լինի «Ատլետիկո»-ի դեմ խաղին. ՎենգերՈւՂԻՂ․ Լարված իրավիճակ՝ Կառավարության շենքի առջև․ վարչապետ Սերժ Սարգսյանը նիստ է անցկացնումՊայմանական հրդեհ «Լաթար» և «Կովկաս» համալիրներում. ԱԻՆ-ն անցկացրել է հակահրդեհային վարժանքները
Ամենադիտված
Ով է նա, ով կողմ չքվեարկեց Սերժ ՍարգսյանինԳիշերը թեժ է լինելու. «Թոխմախի Մհերի» գազալցակայանում 200 հոգի մարդ է հավաքվել. գաղտնի նկարահանումՈղբերգական լուր ՌԴ-ից. 5 հայ է մահացելԱհազանգ. Առաքել Մովսիսյանի կնոջ մանկապարտեզում երեխաներին կերակրում են ռեստորանի մնացորդներով. պարզաբանում է տնօրենըՀայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը բալկոնից հետևում է ցույցերին. գաղտնի նկարահանումԱՐՏԱԿԱՐԳ ԹՈՂԱՐԿՈՒՄ. Կենտրոնում անկարգություններ են, ծեծ ու ջարդ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Փաշինյանը վերադարձավ ցուցարարների մոտ. նրան անակնկալ էր սպասվումՍերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը «պատանդ» է մնացել ԱԳՆ-ում. օրվա կադր Ծեծկռտուք՝ Ֆրանսիայի հրապարակում. գիշերը լարված է անցել (տեսանյութ)«Ես կատարեցի իմ քայլը և Իսպանիայից եկա Հայաստան» (տեսանյութ)
Ահա երեկվա հրդեհի գլխավոր հերոսուհինՄիլիարդատերերի կանայք. Սամվել Ալեքսանյանի կինն ու Սամվել Կարապետյանի կինը՝ միասին (լուսանկարներ)Արտակարգ իրավիճակ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիահերձարանում Ով է նա, ով կողմ չքվեարկեց Սերժ Սարգսյանին(18+) Սահմռկեցուցիչ լուսանկարներ` Կեմերովոի դժոխային հրդեհից Ադրբեջանն ու Ղարաբաղը նույն ազգն են. Արցախում ծառայելը հակասահմանադրական էԾեծկռտուք՝ օրենքով գողերի և Արաբկիրի նախկին թաղապետ Էդուարդ Մուշեղյանի մասնակցությամբԾանոթացեք աշխարհի ամենասեքսուալ կին նախագահի հետ. դուք երբեք չեք կռահի, թե որ պետության ղեկավարն է նա (լուսանկարներ) Գիշերը թեժ է լինելու. «Թոխմախի Մհերի» գազալցակայանում 200 հոգի մարդ է հավաքվել. գաղտնի նկարահանումԲացառիկ տեսանյութ. Հայ դիպուկահարը ոչնչացնում է ադրբեջանցի զինծառայողին
Ահա երեկվա հրդեհի գլխավոր հերոսուհինՄիլիարդատերերի կանայք. Սամվել Ալեքսանյանի կինն ու Սամվել Կարապետյանի կինը՝ միասին (լուսանկարներ)Վաչե Թովմասյանի կինը թափանցիկ զգեստով լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով ներքնազգեստը (լուսանկար)Ամբողջ համացանցը քննարկում է Անահիտ Սիմոնյանի ու Արման Հովհաննիսյանի լուսանկարըԱրտակարգ իրավիճակ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիահերձարանում Մեքենաների վրա գազաբալոններ այլևս չեք կարողանալու տեղադրել. նոր օրենքը նոր կարգ է սահմանելուՈվ է նա, ով կողմ չքվեարկեց Սերժ ՍարգսյանինԾաղիկներ տնկող աղջկա տեսանյութը 2 օրում 10 միլիոն դիտում է հավաքել. ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ (տեսանյութ)Sexy. Նազենի Հովհաննիսյանը հետևի կողմից լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով սեքսուալ մարմինը (ֆոտո)(18+) Սահմռկեցուցիչ լուսանկարներ` Կեմերովոի դժոխային հրդեհից