Շուրջ 138 հազար մարդ է լքել Մոսուլը ռազմական գործողության պատճառով

2017-01-09 22:45:07

Շուրջ 138 հազար բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները իրաքյան Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականացվող ռազմական գործողության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):

ՄՄԿ-ի տվյալներով՝ 137 հազար 880 մարդ կամ 22 հազար 980 ընտանիքներ Իրաքում լքել են իրենց տները 2016 թվականի հոկտեմբերի 17-ին ԻՊ-ից Մոսուլի ազատագրման ռազմական գործողության սկսվելուց ի վեր:

Նրանցից 134 հազար 964-ը թողել են իրենց տնտեսությունները Նայնավայի նահանգում, որտեղ էլ գտնվում է Մոսուլը: Բուն քաղաքից դուրս է եկել 43 հազար 728 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Դիտվել է 209 անգամ:

Լրահոս
27 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը