«Ժամանակ». «Ժառանգություն» կուսակցությունը տրոհման եզրին է

2017-01-10 08:11:34

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ինչպես կանխատեսել էինք՝ «Ժառանգություն» կուսակցությունը տրոհման եզրին է։ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է մնալ Լոս Անջելեսում և ըստ ամենայնի մինչև ԱԺ ընտրություններ չի վերադառնա Հայաստան։ Կուսակցության մի քանի անդամներ, սակայն, փորձում են քաղաքական դաշտի տարբեր հատվածներում ինչ-որ կերպ կառուցել իրենց քաղաքական ապագան։ Արմեն Մարտիրոսյանն այս պահին ինտենսիվ քննարկում է Վիկտոր Դալլաքյանի հետ նույն դաշինքում առաջադրվելու հնարավորությունը։ Զարուհի Փոստանջյանը որոշել է առանձին նախաձեռնել ընտրություններին մասնակցելու ձևաչափ։ Անահին Բախշյանը, մեր տեղեկություններով, կընդգրկվի «Ազատ դեմոկրատների» նախընտրական ցուցակում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 733 անգամ:
Առաջարկում ենք նաև
Դիտել ավելին

Լրահոս
24 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը