«Չորրորդ իշխանություն». Եվ մի տանիր զմեզ ի բոյկոտ. մարմնական վնասվածքներ և սողոմոնական ախտ

2017-01-10 09:21:11

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը Սուրբ Ծննդյան պատարագի ընթացքում հորդորել է, որ Վանաձորի քաղաքապետարանում ավագանին վերջապես հավաքվի եւ նվիրվի քաղաքի կառուցման սուրբ գործին:

«ՉԻ» - Վանաձորի քաղաքապետարանում այնպիսի իրավիճակ է, որ Եկեղեցու միջամտությունն իսկապես չէր խանգարի: Առավելեւս, որ ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ եկեղեցականներից մեկը նույնիսկ հալածանքների էր ենթարկվել (քրեական օրենսգրքում օգտագործվում է «միջին ծանրության մարմնական վնասվածքներ» բառակապակցությունը): Մի խոսքով՝ դեռ լավ է, որ Գուգարքի թեմը բանադրանքի չի ենթարկել Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտողներին:

Չնայած՝ եթե հաշվի առնենք այդ բոյկոտի պատճառները, եւ այն, թե ինչ հանգամանքներում է ընտրվել Վանաձորի քաղաքապետը, բարձրաստիճան հոգեւորականն իր ելույթում պիտի պախարակեր սողոմոնական ախտը եւ ավագանու որոշ անդամների հորդորեր ձերբազատվել դրանից:

Բայց եկեղեցին, ինչպես հայտնի է, պետությունից անջատ է եւ քաղաքականությանը չի խառնվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Դիտվել է 848 անգամ:

Լրահոս
24 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը