«Ժամանակ». Շիրակի մարզում դրամատիկ իրավիճակ է. Բալասանյանի որդու առաջադրումը խառնել է ՀՀԿ-ի խաղաքարտերը

2017-01-10 09:58:03

«Ժամանակ» թերթը գրում է.

«Առաջիկա ԱԺ ընտրությունները բավական դրամատիկ կանցնեն հատկապես Շիրակի մարզում։ Առավելապես ընդդիմադիր համարվող այս տարածաշրջանում ՀՀԿ-ական հավակնորդների շրջանակը բավականին մեծ է՝ գործող պատգամավորներ Սուքիաս Ավետիսյան, Մուշեղ Պետոյան, Արման Սահակյան, Մարտուն Գրիգորյան, որոնց ավելանալու են նախկին մարզպետ, այժմ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը և Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։

Վերջինս, արտերկրում ուսումն ավարտելուց հետո հայրենիքում այլ բանով զբաղվել չկարողանալով, որոշել է զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Շիրակի մարզի իշխանական պատգամավորները դեմ են Բալասանյանի որդու առաջադրմանը և հույս ունեն հասնել նրան, որ վերջինս չառաջադրի իր թեկնածությունը, սակայն իշխանամերձ իրազեկ շրջանակները մեզ տեղեկացրին, որ դա քիչ հավանական է, քանի որ իշխանությունները Շիրակի մարզում շահագրգռված են ամեն գնով քվե ապահովել»։

Դիտվել է 2277 անգամ:

Լրահոս
27 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը