Անցած գիշեր հյուսիսային ուղղությամբ ադրբեջանցիները կիրառել են նաև 82 միլիմետրանոց ականանետ. ԼՂՀ ՊԲ

2017-01-10 10:08:11

Հունվարի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց: Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Դիտվել է 1193 անգամ:

Լրահոս
26 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը