«Չորրորդ իշխանություն». Նոր զարգացումներ Վարդենիսում. քաղաքապետն անհանգիստ է. «Այս ամենից լավ հոտ չի գալիս»
Armenian Press«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«ՉԻ»–ն նոյեմբերի 1-ի եւ 15-ի իր համարներում անդրադարձել էր հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում արված նորարարություններին, որոնք մեր դիտարկմամբ, անկասկած, արտացոլվելու են 2017 թ. խորհրդարանական ընտրությունների վրա։ Տեղեկացրել էինք, որ ՏԻՄ ընտրություններում աշխատել են ընտրակեղծարարության նոր տեխնոլոգիաներ, որոնց մասին շատերը, անգամ՝ ՀՀԿ-ական հանձնաժողովականները, չգիտեն։
Արդեն դեկտեմբերի առաջին օրերին տեղեկացանք, որ ՀՀ գլխավոր դատախազության ցուցումով ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում հրապարակումների առիթով։ Հետաքննիչ Գասպարյանն առաջարկեց մեզ հանդիպել եւ զրուցել։ Հրաժարվեցինք։ Միաժամանակ առաջարկվեց բացահայտել տեղեկատվության աղբյուրը։ Բնականաբար, օգտվեցինք մեր սահմանադրական իրավունքից՝ մերժելով հետաքննիչի հորդորը։ Նշել էինք նաեւ, որ ընտրական գործընթացներին վերաբերող գործերը սովորաբար քննում է ՀՔԾ-ն կամ ՀՀ քննչական կոմիտեն։ Տարակուսանք հայտնեցինք՝ ինչու է այս դեպքում ընտրվել ոստիկանությունը:
Երեկ տեղեկացանք, որ գործը ոստիկանությունից փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական կոմիտեին։ Իսկ սա նշանակում է, որ ընթացքը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ Վարդենիսի քաղաքապետի համար։ Ի դեպ՝ վերջինս տոներն անցկացրել է բավականին անհանգիստ տպավորությամբ։ Անգամ բարձրաձայնել է իր մտավախությունների մասին՝ նշելով, թեւ այս ամենից «լավ հոտ չի գալիս»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում