ՖԻՖԱ-ի լավագույն մարզչի քվեարկությունում Մոուրինյուն ու Վենգերը ձայն չեն ստացել
Sport«Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի» և «Չելսիի» գլխավոր մարզիչներ՝ համապատասխանաբար Ժոզե Մոուրինյուն, Արսեն Վենգերը և Անտոնիո Կոնտեն ՖԻՖԱ-ի 2016թ-ի լավագույն մարզչի քվիարկությունում ձայն չեն ստացել: Այս մասին տեղեկացնում է goal.com-ը:
Քվեարկությանը մասնակցել են ազգային հավաքականների գլխավոր մարզիչներն ու ավագները, լրագրողները և երկրպագուները:
Հիշեցնենք, որ լավագույն մարզիչ է ճանաչվել Կլաուդիո Ռանիերին («Լեսթեր», 22,6%ձայն), ով շրջանցել է Զինեդին Զիդանին («Ռեալ», 16,56%) և Ֆերնանդու Սանտուշին (Պորտուգալիայի հավաքական, 16,24%):