00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ինդոնեզիայում նույնասեռական երկու տղամարդ հրապարակավ մտրակի հարվածների են ենթարկվել «Սա դժբախտ պատահար էր»․ Արեն Բայադյանի կինը՝ ամուսնու հետ կատարված դժբախտ պատահարի մասին Մոսկվան զսպում է Բաքվին…Ո՞րն է Շահեն Հարությունյանին հոգեբուժարանում պահելու պատճառըՔաղաքացին պատմում է` «Ծառուկյան» դաշինքի թեկնածուն իրեն և 5 հոգու աշխատացրել է ու փողը չի տվել (տեսանյութ)ՀՀ քննչական կոմիտեն քրգործ է հարուցել նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ. մայրը հարցաքննվել է որպես կասկածյալ Ո՞վ է ում մոլորեցնում...Միհրան Պողոսյանը կրկին զարմացրեց...Երեխան ծնվել է զուգարանում. նորածնի դին փողոցում թողած կնոջը հայտնաբերել ենՀատուցման ժամը մոտեցել է...

Քաղաքական դաշտի նախընտրական խճանկարը

Որքան ավելի են մոտենում ընտրությունները, այնքան քիչ ժամանակ է մնում քաղաքական ուժերի համար՝ վերադասավորվելու և քաղաքական դաշտում իրենց նիշը գտնելու: Դաշտում արդեն իսկ տիրում է դաշինքային աժիոտաժը: Այս ընտրությունները թերևս առանձնանան նրանով, որ կուսակցությունների մեծամասնությունը որպես մասնակցության ֆորմատ ընտրել է հենց դաշինքների ձևաչափը, լավ գիտակցելով ուժերի կոնսոլիդացիայի անհրաժեշտությունը վերջնական հաղթանակի հասնելու հարցում: Փորձենք առանձին-առանձին վերլուծել քաղաքական դաշտի հիմնական խաղացողների մեկնարկային դիրքերը՝ ընտրություններից մի քանի ամիս առաջ:

Եվ այսպես, իշխանական թևն այս ընտրություններում ներկայացնելու է ՀՀԿ-ն: Հաշվի առնելով վերջինիս վերահսկողության տակ գտնվող ադմինիստրատիվ ռեսուրսները, դժվար չէ կանխատեսել, որ այս ընտրություններին ևս իշխող հանրապետականը կգործադրի ավանդական միջոցները՝ ընտրություններում անհրաժեշտ պատկերն ապահովելու համար: Ենթադրվում է, որ պառլամենտական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն կհավաքի ձայների 30-35%-ը և, ամենայն հավանականությամբ, կրկին առաջ կքաշվի կոալիցիոն կառավարման ձևաչափը:

Հաջորդ ուժը ոչ վաղ անցյալում կազմավորված «Հայկական Վերածնունդ»-ն է: Այստեղ հարկավոր է փաստել մի շատ ուշագրավ առանձնահատկություն՝ կապված ՀՎ ղեկավար Արթուր Բաղդասարյանի ֆենոմենի հետ: Այս քաղաքական գործիչն աչքի է ընկնում ընտրություններից երկու-երեք ամիս առաջ հայտնվելով և ընտրություններին իր համար ցանկալի արդյունք ապահովելու տաղանդով, այն պարագայում, երբ ընտրություններից որոշ ժամանակ անց՝ վերջինիս մասին լսում ենք միայն ու միայն մեծ տոներին: Որքան էլ որ այս ուժը հայտարարում է քաղաքական համագործակցության համար բաց լինելու մասին, քաղաքական դաշտի մյուս խաղացողները դեռևս չեն շտապում ձեռք մեկնել ՀՎ-ին: Առանձնապես հաջողված չի կարելի համարել նաև կուսակցության ռեբրենդինգի հարցը: Հասարակության մի ստվար զանգվածի մոտ «Հայկական Վերածնունդ»-ը դեռևս ասոցացվում է «Օրինաց Երկրի» հետ:

Քաղաքական դաշտի արևմտամետ բլոկը ընտրություններին գնում է «ԵԼՔ» դաշինքով, որը կազմում են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Այս ուժը ընտրությունների արդյունքում կարող է ակնկալել առավելագույնը՝ 10% ձայն: Ինչ խոսք՝ «ԵԼՔ»-ի մի շարք կարկառուն անդամների, մասնավորապես՝ Սասուն Միքայելյանի կեպարը դժվարությամբ է տեղավորվում արևմտամետի ամպուլայի մեջ, սակայն նորաստեղծ այս դաշինքը մեծամասամբ հենց արևմտամետ արժեքների կրող է և որպես թիրախ ընտրելու է պրոարևմտյան տրամադրություններ ունեցող ընտրազանգվածը:

Առավել դժվար է կանխատեսել ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության ձևաչափը: Կան կարծիքներ, որ ՀՅԴ-ն կարող է ընտրությունների գնալ ՀՀԿ-ի հետ համատեղ, չնայած այն հավաստիացումներին, որ հայկական ավանդական կուսակցություններից մեկը կարող է ընտրությունների մասնակցել միայնակ: Թերևս, դա կնշանակի կասկածի տակ դնել նոր գումարման Ազգային ժողովում ՀՅԴ ներկայությունը՝ ընդհանրապես: Չի բացառվում, որ «Դաշնակցություն»-ը ևս մաս կազմի իշխանական դաշինքին, որը չի կրելու ՀՀԿ անունը։ Դաշնակցությունը վճռել է ընտրություններից հետո ևս մաս կազմել Սերժ Սարգսյանի օգոստոսմեկյան ելույթում հնչած «ազգային համերաշխության» կառավարությանը, ուստի՝ Կուսակցությունում ոչ մի խնդիր չեն տեսնում իշխանական դաշինքով մասնակցության մեջ։ Կուսակցության մյուս դժվարությունը ֆինանսների սղությունն է։

Կուսակցության սփյուռքի կառույցները, չկիսելով ՀՅԴ-ի՝ իշխանությանը մաս կազմելու այս տարվա որոշումը, վճռել են այլեւս չաջակցել Հայաստանի ՀՅԴ-ին, իսկ բիզնեսմեն նախարարների եւ մարզպետների հատկացումները ընտրություններին լիարժեք մասնակցելուն չեն բավարարի։ Մյուս խնդիրը կադրերն են. ՀՅԴ-ն այս պահին չունի ռեյտինգային այնպիսի թեկնածուներ, որոնք կարող են կուսակցության համար նվազագույն անցողիկ տեղեր ապահովել ԱԺ-ում: Առավել հավանական է, որ ՀՅԴ–ին ընտրություններին կհաջողվի ստանալ ոչ ավել, քան 3% ձայն:

Դիտարկվող հաջորդ քաղաքական միավորը Օսկանյան-Օհանյան դաշինքն է: Այս ուժն ի սկզբանե շատ բարձր նշաձող է դրել իր առջև, ինչպես և արևմտամետ բլոկի ներկայացուցիչները՝ շեշտը դնելով ժողովրդի հեղափոխական տրամադրություններ ունեցող զանգվածի վրա: Սեյրան Օհանյանը, փաստորեն, հայտնվել է Հայաստանի իշխանության համար արդեն ավանդական դարձող տրանսֆորմացիայի փուլում՝ իշխանությունից անցում ընդդիմություն եւ իշխանափոխության հայտ: Դրանով անցավ նաեւ Վարդան Օսկանյանը: Այդ իմաստով, եթե Օհանյանը որոշի մասնակցել գալիք ընտրություններին, ապա Օսկանյան-Օհանյան դաշինքը կլինի իսկապես հետաքրքիր: Եվ եթե դրան գումարվի նաեւ 2013 թվականի նախագահի ընտրությանը ոչ պաշտոնապես հաղթած, կամ առնվազն՝ չպարտված թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա Օհանյան-Օսկանյան-Հովհաննիսյան՝ ՕՕՀ դաշինքը կլինի իսկապես բավական մրցունակ, հատկապես Հայաստանի ներքաղաքական կյանքում մրցակցության բավական ցածր նշաձողի պարագայում:

Ընտրությունների նախաշեմին առավել ծանրակշիռ տեսք է ստանում այն դաշինքը, որը կարող է ձևավորվել Գագիկ Ծառուկյանի շուրջ: Այս փաստը քաջ գիտակցում են նաև մնացյալ քաղաքական ուժերը, որոնք ուշի-ուշով սպասում են Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու հայտարարությանը, որն ի վերջո կհաստակեցնի նախընտրական քաղաքական դաշտի խճանկարը: Այս հնարավոր դաշինքի մեջ կմիավորվեն կառուցողական, երկրի զարգացումը ռեալ պատկերացնող ուժերը, և, ամենայն հավանականությամբ, նրանց կհաջողվի հավաքել 30-35% ձայն:

Հանրությանը և փորձագիտական համայնքին հուզող գլխավոր հարցն է՝ ի՞նչ սպասել ընտրություններից հետո: Ինչպիսի՞ պատկեր կունենանք և ի՞նչ վերադասավորումներ կարող են լինել ապրիլին քաղաքական դաշտում: Մի բան ակնհայտ է՝ եթե սպասվածի համաձայն Ծառուկյանի շուրջ ձևավորվի հզոր դաշինք, ապա ողջ պայքարն ընթանալու է հենց այդ ուժի և իշխող «Հանրապետական» կուսակցության միջև: Այս քաղաքական ֆակտորներն են ընտրություններից հետո կազմելու քաղաքական դաշտի երկու հիմնական բևեռները: Այս պահին ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մյուս բոլոր ուժերը պարզապես այլ քաշային կատեգորիայից են, ինչը դժվար թե նրանց հնարավորություն ընձեռի ընտրություններից հետո գործուն մասնակցություն ունենալ երկրի կառավարման գործընթացում:

 

դիտվել է 2198 անգամ

Լրահոս
24 Մայ
Գենետիկ կոդում է ամրագրված պատերազմի տոտալ մերժումը. Զախարովա Վախճանվել է իտալացի հայտնի մրցավար Ստեֆանո ՖարինանԻնդոնեզիայում նույնասեռական երկու տղամարդ հրապարակավ մտրակի հարվածների են ենթարկվել Երեկ էս պուճուրին մի հատ շնից փրկեցինք. Միշոյի կնոջ գրառումն ու նոր լուսանկարը (լուսանկար) Միշել Տեր Զաքարյանը պայմանագիր է կնքել «Մոնպելյե»-ի հետԱրտաքսել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանին․ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կոչը Պրեմիերա. Սևակ Խանաղյան ՝ «Իմ թթվածին» Հայաստանն ընտրվել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ ԵՊՀ-ի 21-ամյա ուսանողը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վերջինիս կյանքի համար (լուսանկարներ)Ադրբեջանցի երիտասարդները փախնում են բանակից, որպեսզի ահաբեկիչ դառնան Անկարան և Բաքուն «սեպ» են խրում հայ–վրացական հարաբերություններում Ոստիկանությունը հաստատել է. Մանչեսթերի ահաբեկչությունն իրականացրել է 22- ամյա տղամարդը «Սա դժբախտ պատահար էր»․ Արեն Բայադյանի կինը՝ ամուսնու հետ կատարված դժբախտ պատահարի մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետին Ում է փորձում նմանվել Արփի Գաբրիելյանը (լուսանկար) Թրամփը ժամանել է Իտալիա հանդիպելու Հռոմի պապին Իվետա Մուկուչյանը չափազանց բաց զգեստով ցուցադրել է իր սեքսուալ ու կրքոտ մարմինը (լուսանկար) Ռուս աղջիկները Սևանավանքի մոտ հայկական պար են պարումԱնգլիայի առաջնության մրցաշրջանի լավագույն մարզիչըՄոսկվան զսպում է Բաքվին…Ո՞րն է Շահեն Հարությունյանին հոգեբուժարանում պահելու պատճառըՔաղաքացին պատմում է` «Ծառուկյան» դաշինքի թեկնածուն իրեն և 5 հոգու աշխատացրել է ու փողը չի տվել (տեսանյութ)ՀՀ քննչական կոմիտեն քրգործ է հարուցել նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ. մայրը հարցաքննվել է որպես կասկածյալ Ո՞վ է ում մոլորեցնում...Էյֆելյան աշտարակը կմարի լույսերը` ի հիշատակ Մանչեսթերի ահաբեկչության զոհերի Ադրբեջանի տնտեսությունը շարունակում է անկում ապրել Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվեց ՍլովակիայինՍելին Դիոնը «Տիտանիկի» 20-ամյակի առթիվ կատարել է My Heart Will Go On երգը Վրաստանում ՌԴ-ից Հայաստան եկող գազատարի պայթեցման փորձի համար 7 հոգի դատապարտվել է ազատազրկման՝ 2-14 տարի ժամկետով Իրանին չի կարելի դուրս թողնել սիրիական հակամարտության կարգավորման միջազգային գործընթացից. Լավրով Միհրան Պողոսյանը կրկին զարմացրեց...Յուրա Մովսիսյանը` քիչ խաղաժամանակ ստանալու մասինՃանապարհային ոստիկանությունն իրավախախտումների գործերով որոշումների մասին կծանուցի SMS հաղորդագրություններով Հայաստանի եւ Իրանի միջև համագործակցության ծրագրերն իրականություն են դառնում. դեսպան Ահաբեկչությունից հետո Մանչեսթրի հիվանդանոց են տեղափոխել 12 վիրավորված երեխաների Նավթային շուկան և Vitol ընկերության սպեկուլյատիվ գործարքները «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստը գարեջուր է հյուրասիրել երկրպագուներին (տեսանյութ)«Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է Մանչեսթերի ահաբեկչությունը Չինացին քաղաքում շրջել է վզափոկով կոկորդիլոսի հետ եւ հետո դրանից խորոված պատրաստելՄրցաշրջանի խորհրդանշական հավաքականըԵրեխան ծնվել է զուգարանում. նորածնի դին փողոցում թողած կնոջը հայտնաբերել ենՀատուցման ժամը մոտեցել է...Ռունին պետք է լքի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, եթե ցանկանում է խաղալ բարձր մակարդակով. ՆևիլԹուրքիայի նախկին վարչապետը բռնի ուժով բերման կենթարկվիՌեժիսոր Արեն Բայադյանն ընկել է Հրազդանի կիրճը «Պետք է հետևողական աշխատել Հայաստանի մշակութային ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ». վարչապետ (լուսանկարներ)Մեհմանդարի շուկայում կրքերը դեռ չեն հանդարտվել. գյուղնախարարությունը ելք է փնտրումԱնվճար զինտեխնիկա՝ Հայաստանին. ՀԱՊԿ-ում պլանավորել են«Մանչեսթեր Յունայթեդ»-ը չեղարկել է Մոուրինյուի նախախաղյան ասուլիսըՍպիտակցի Հայկոյի պատասխանը՝ թուրքերի Challenge-ներին (տեսանյութ)
Ամենադիտված
Սամվել Կարապետյանը վերցնում է իշխանությունը…Ինքնասպանության փորձ կատարած որդու կողմից դանակահարված ծնողները պետական պաշտոնյաներ են․ նոր մանրամասներ (լուսանկարներ)Թաիլանդում և Մալայզիայում գտնվել է 700 երեխայի մարմին՝ կտրտված և տուփերում դասավորված (սահմռկեցուցիչ կադրեր)Մոսկվայում հայերը ծեծել են ադրբեջանցիներին արցախյան դրոշը խլելու համար (բացառիկ տեսանյութ)Աղջիկը երեք օր է կորել է․ տեսնողներին խնդրում ենք տեղեկացնել (լուսանկար)Օրվա կադրը. տիպիկ հայկական վիճակ Երևանի փողոցներումԱհա թե ինչ սարսափելի և խայտառակ տեսքով է եթեր մտել ինստագրամից հայտնի Լիլուշիկը (լուսանկարներ 18+) Ով է Սոչիում մեծ հեղինակություն ունեցող ձերբակալված Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը (տեսանյութ) Հայտնի է, թե ով է հաղթում Երևանի ավագանու ընտրություններում (թարմացվող)Հղի կնոջ քայլվածքը դուր չեկավ սահմանապահին․ տեսեք, թե 60 հազար դոլար արժողությամբ ինչ դուրս բերեցին նրա որովայնից (լուսանկար)
Քուվեյթի թագաժառանգը հայտարարություն է արել Գագիկ Ծառուկյանի հետ կապված (թարմացված, տեսանյութ)Ալիևը պատրաստվում է պատերազմի...Սամվել Կարապետյանը վերցնում է իշխանությունը…Սկանդալ՝ Մոսկվայի ու Բաքվի միջև...Ինքնասպանության փորձ կատարած որդու կողմից դանակահարված ծնողները պետական պաշտոնյաներ են․ նոր մանրամասներ (լուսանկարներ)Թաիլանդում և Մալայզիայում գտնվել է 700 երեխայի մարմին՝ կտրտված և տուփերում դասավորված (սահմռկեցուցիչ կադրեր)Մոսկվայում հայերը ծեծել են ադրբեջանցիներին արցախյան դրոշը խլելու համար (բացառիկ տեսանյութ)Արման Սահակյանը ֆուրոր է արելԿարապետյանին կկրճատենԱղջիկը երեք օր է կորել է․ տեսնողներին խնդրում ենք տեղեկացնել (լուսանկար)