00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վրաերթի ենթարված 17-ամյա ուսանողուհին մահացել էԿարեն Գրիգորյանը՝ միջազգային մրցաշարի հաղթողՀրդեհ Նիկոլ Դուման-Բարբյուս փողոցների խաչմերուկումՍևանի ճանապարհին բախվել են 06-ն ու Ford Transit-ը. կան վիրավորներԿատակում են լոռեցիները. շաբաթվա թոփ տասնյակըՁյուդոիստ Ֆերդինանտ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարումԻնքնասպանություն է գործել 19-ամյա զինծառայողՏեխասում բեռնատարի կցորդում հայտնաբերվել են 8 միգրանտների դիեր. CNNԹուրք լրագրողը նոր բացառիկ արխիվային փաստաթուղթ է հրապարակելՎախճանվել է սովետական առաջին լեգալ միլիոնատեր Արտյոմ Տարասովը

Ստեփանակերտում բնականոն կյանք է եռում. ինդոնեզական ամսագրում Հայաստանի և Արցախի մասին հոդված է հրապարակվել

Ինդոնեզական հայտնի «Տեմպո» ամսագրի լրագրող Ֆամեգա Պուտրին հոկտեմբերի կեսերին այցելել է Հայաստան և Լեռնային Ղարաբաղ, ինչից հետո նյութ է հրապարակել իր այցելությունների վերաբերյալ: Ներկայացնում է նրա հեղինակած հոդվածը որոշ կրճատումներով։

«Դարեր շարունակ Լեռնային Ղարաբաղը կռվախնձոր է եղել հայ քրիստոնյաների և Թուրքիայի ու Պարսկաստանի հովանավորությունը վայելող մահմեդականների միջև: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Խորհրդային Միությունը Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզի կարգավիճակով միացրեց Ադրբեջանին, թեև Լեռնային Ղարաբաղի բնակչության մեծամասնությունը հայերն էին կազմում: 1980-ականների վերջին ԼՂԻՄ մարզային խորհուրդը Հայաստանի հետ վերամիավորվելու ցանկությունն արտահայտող որոշում ընդունեց, իսկ որոշ ժամանակ անց հռչակվեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս ամսին հաջորդած պատերազմին զոհ գնացին տասնյակ հազարավոր մարդիկ, հարյուր հազարավորներն էլ դարձան փախստական:

 

 

Թեև կնքվել է զինադադարի մասին պայմանագիր, հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում թե՛ Ադրբեջանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի կողմից լինում են զոհեր:

Միևնույն ժամանակ մայրաքաղաք Ստեփանակերտում բնականոն կյանք է եռում. խանութները լի են ֆիրմային հագուստներով, քաղաքի շուկան՝ թարմ մրգերով, իսկ Ստեփանակերտի դպրոցներ հաճախող կենսախինդ երեխաները ողջունում են ինձ:

Ստեփանակերտի մաքուր և կոկիկ կենտրոնն իր լայն պողոտաներով ու մայթուղիներով հիշեցնում է եվրոպական մի քաղաք, սակայն ի տարբերություն եվրոպական քաղաքների՝ Ստեփանակերտի փողոցներով քայլում են երիտասարդ զինվորներ:

Եթե ինդոնեզական Աչեհում ամեն կիլոմետրի վրա անձի ինքնությունը ստուգող կետեր են տեղակայված, Ստեփանակերտում նման կետեր չկան: Եվ թեև փողոցներում զինվորները շատ են, նրանց մեծ մասը զենք չի կրում:

Ղարաբաղից վերադառնալուց մի քանի օր անց Երևանում ես տեղեկացա սահմանում հրադադարի ռեժիմի հերթական խախտման մասին, որը հանգեցրել էր զոհերի: Հոկտեմբերի 28-ին առաջնագծում զոհվել էր հայ զինծառայող Գուրգեն Այվազյանը: Ըստ հաղորդման՝ ադրբեջանական կողմը դիմել էր սադրիչ գործողությունների՝ կիրառելով նռնականետեր:

Ինչպես նշեց ինձ ուղեկցող երթուղային տաքսու վարորդը, քանի դեռ կան երկկողմ զոհեր, պատերազմում չկան հաղթողներ:

Երևանում բոլորը ինձ հարցնում էին. «Դեռ չե՞ս տեսել Արարատը… Մեծ բան ես կորցրել»: Արարատը հայերի հպարտությունն ու պարծանքն է, այն ազգային խորհրդանիշ է:

Այսօր Արարատ լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում, և այն իր ողջ գեղեցկությամբ տեսնելու մի վայրը Խոր Վիրապն է. վանք, որ Թուրքիայի հետ սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում:

Նոյան տապանի իջևանի վայրը համարվող Արարատ լեռը հնուց ի վեր ներկա է եղել Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությանը, և նրա մասին բազմաթիվ երգեր ու բանաստեղծություններ են ձոնվել:

 

 

Երբ անցյալում արհավիրքները հարվածել են Հայաստանին, շատ հայեր ապաստան են գտել Սիրիայում: Այժմ, երբ խորը ճգնաժամի մեջ է գտնվում հենց Սիրիան, սիրիահայերը վերադառնում են հայրենիք: Վերադառնում են այն սիրիահայերը, որոնց նախնիները, մազապուրծ լինելով հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունից, ապաստան էին գտել սիրիական քաղաքներում, այդ թվում՝ Հալեպում:

Կայծակ Ճապաղջուրյանը այդ հայրենադարձներից մեկն է, ով 4 տարի առաջ լքել է Հալեպը՝ իր ծննդավայրը, իր ընտանիքի՝ հոր, մոր և քրոջ հետ միասին:

Մինչ Հայաստան գալը՝ դեռևս 22 տարեկանում, Կայծակը Հալեպում հիմնել էր հացի փուռ: Այսօր Երևանի կենտրոնում Կայծակը ղեկավարում է իր լահմաջոանոցը՝ «Լահմաջո Կայծը»:

«Հնարավոր է՝ մի օր ես կվերադառնամ Հալեպ՝ տեսնելու այնտեղ բնակվող հարազատներիս», - ասում է Կայծակը: Կայծակի հորեղբայրներն ու մորաքույրերը դեռ բնակվում են Հալեպում՝ հուսալով, որ պատերազմը մի օր կավարտվի:

Եթե անգամ պատերազմն ավարտվի Սիրիայում, Կայծակն այլևս չի ցանկանում վերադառնալ Հալեպ: Նրա հայրը մահացել է երկու տարի առաջ և թաղվել Երևանում: «Հայաստանը մեր տունն է, մենք չենք ուզում հեռանալ»,- ասում է Կայծակը:

Կայծակն ու իր ընտանիքի անդամները մեկն են այն հազարավոր սիրիահայերից, որ ապաստանել են Հայաստանում: Թեև Հայաստանը հարուստ երկիր չէ, սիրիացի փախստականներին ընդունելու ցուցանիշով՝ երրորդն է Եվրոպայում՝ զիջելով միայն Գերմանիային ու Շվեդիային»:

դիտվել է 834 անգամ

Լրահոս
23 Հուլ
Քիմ Քարդաշյանը կրկին ցնցել է բոլորին՝ մերկ կրծքով ժամադրության գնալով Վրաերթի ենթարված 17-ամյա ուսանողուհին մահացել էԿարեն Գրիգորյանը՝ միջազգային մրցաշարի հաղթողՀրդեհ Նիկոլ Դուման-Բարբյուս փողոցների խաչմերուկումՍևանի ճանապարհին բախվել են 06-ն ու Ford Transit-ը. կան վիրավորներԿատակում են լոռեցիները. շաբաթվա թոփ տասնյակըՁյուդոիստ Ֆերդինանտ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարումԻնքնասպանություն է գործել 19-ամյա զինծառայողՆախագահ Սահակյանը մասնակցել է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագինՏեխասում բեռնատարի կցորդում հայտնաբերվել են 8 միգրանտների դիեր. CNNԻնչպես է տոնել Վարդավառը Արմեն ԱշոտյանըԳազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռը չի կործանվել օդումԹուրք լրագրողը նոր բացառիկ արխիվային փաստաթուղթ է հրապարակելՎախճանվել է սովետական առաջին լեգալ միլիոնատեր Արտյոմ ՏարասովըՋերմաստիճանն առաջիկա օրերին կնվազիՄրայա Քերիի անհաջող տեսքը բեմումԵգիպտոսի հյուսիսում բացվել է տարածաշրջանում խոշորագույն ռազմաբազանՆամակ, որը պայթեցրեց համացանցը«Թալիբանի» առաջնորդի որդին պայթեցրել է իրեն Ֆրանսիայում գինու արտադրությունը ռեկորդային անկում է գրանցել:Պուտինն Ալիևի հետ քննարկել է Մեհրիբանի առողջությու՞նը Ո՞վ է ասում, որ Սևանում հանգստանալը թանկ արժե. Կարեն ԲոթոյանՀուլիսի 24-ն աշխատանքային օր էԽոշոր հրդեհ՝ Իրանում, այրվել է 25 նավ (տեսանյութ)«Երևանյան ամառ 2017». ջրցան մեքենաների շքերթ՝ նվիրված Վարդավառի տոնին Մարտունի քաղաքում «Վարդավառ» տարածաշրջանային փառատոնը նշվեց նորաբաց հանրային լողափի բացումովԱնդրեա Պիրլոն Նյու Յոքում հանդիպել է «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստներին (լուսանկարներ) Հրապարակվել է Իրանի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծըԻնչպես է Վլադիմիր Պուտինը ալկոհոլ խմում. КГБ-ի հատուկ տեխնիկա Պոլսահայ Սևան Նիշանյանը հրապարակել է իր բանտարկության պատմությունըԳերմանիայի ԱԳՆ-ն դատապարտել է Արեւելյան Երուսաղեմում բռնությունըՄահվան ելքով վրաերթ ԵրևանումԱյսօր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն էԳեղեցկուհին, ով կարողացավ «իրենով անել» ինստագրամի արքա Դեն Բիլզերյանին (լուսանկարներ)Չինաստանն արգելել է Ջասթին Բիբերի մուտքը երկիրՊիզելին «Ալ-Շաբաբ»-ի կազմում մասնակցել է ընկերական խաղիԵրուսաղեմում նոր բախումները վտանգում են տարածաշրջանային կայունությանը«Ռեալ»-ի հետ բարդ է լինելու խաղալը. ԼուկակուԻնչպես է Վլադիմիր Պուտինը ալկոհոլ խմում. КГБ-ի հատուկ տեխնիկա (տեսանյութ)Ինստագրամի ամենագեղեցիկ հայուհին՝ Սոֆիա Ավագիմյանն ամուսնու հետ ռոմանտիկ լուսնակար է հրապարակել (լուսանկար)«Սևանա լիճ» մրցաշար. մեր շախմատիստների արդյունքները1499 ՃՏՊ, 101 զոհ, 2216 վիրավոր․ վերջին վեց ամսվա վիճակագրությունըՆադալը չի մասնակցի Համբուրգի մրցաշարինՄթերքներ, որոնք խորհուրդ են տրվում ուտել շոգին Բակո Սահակյանի նախագահ ընտրվելն Արցախի ժողովրդի ռազմաքաղաքական որոշումն է. Արմեն Աշոտյան (տեսանյութ)Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել Եվրոպա Պարզվել է Շիրակի մարզում ողբերգական ավտովթարից մահացածի և 6 վիրավորների ինքնությունը․ նրանցից մեկը բանկի կառավարիչ է (տեսանյութ, լուսանկարներ) Անդրե Շուրլեի գեղեցկուհի ընկերուհին (լուսանկարներ)Սերժ Սարգսյանի ցանկությունը և դառը իրականությունըՄարտունիում հանրային լողափի բացմամբ նշվեց Վարդավառի տոնը
Ամենադիտված