Փլուզում Ռուսթավելի փողոցում

2017-01-10 21:52:16

Հունվարի 10-ին, ժամը 17.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուսթավելի փողոցի թիվ 17/24 տան պատը փլուզվել է, առկա է մյուս պատերի փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է Գ. Մ.-ին պատկանող տան (կառուցված 1933 թ., 30 քմ) դրսի պատը (18 քմ)՝ մոտ 9 քմ, ինչի հետևանքով մոտակա տներ տանող ճանապարհը դարձել է անանցանելի. առկա է պատի մնացած մասի փլուզման վտանգ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է ՃԿԱԿ-ում քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչը:

 

Դիտվել է 459 անգամ:


Լրահոս
18 Հուն
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը