«Փաստ». Վերահսկիչը փա՞յ է ուզել

2017-01-11 07:12:55

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի ՏՏ ոլորտի կարևորագույն օղակներից մեկի` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի շուրջ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում ստեղծված աղմուկը լավատեղյակ աղբյուրների պնդմամբ նաև սովորական կոռուպցիոն հետաքրքրություններով է պայմանավորված:

Վերահսկիչ պալատի ներկայացուցիչների առանձնակի ուշադրությունը ՏՏ ոլորտի այդ համակարգաստեղծ կառույցի նկատմամբ, պարզվում է, սկիզբ է առել այն բանից, որ ոմանք Վերահսկիչ պալատում ժամանակին ցանկացել են, որպեսզի հենց իրենց հետ կապված շինարարական ընկերությունները մասնակցեն Ինկուբատորի նախաձեռնած Տեխնոպարկերի շինարարությանը:

Բայց երբ սույն պաշտոնյաներին բացատրել են, որ գործ ունեն միջազգային ֆինանսական կառույցների աջակցությամբ և ոչ հայկական ստանդարտներով գործող կառույցի հետ, Վերահսկիչ Պալատում որոշել են ուղղակի «նաեզդ» անել: Ինչպես հայտնի է, հետագայում գործը հասել է դատախազության վարույթ»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 1264 անգամ:


Լրահոս
19 Հուն
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը