«Փաստ». Նախընտրական կերուխում՝ Արման Սահակյանի թամադայությամբ

2017-01-11 07:27:17

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մենք արդեն գրել ենք, որ Աջափնյակ–Դավիթաշեն և դրանց հարող տարածքներում ՀՀԿ–ն որոշել է իր ռեյտինգային ցուցակում ընդգրկել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդուն' Արման Սահակյանին:
Արման Սահակյանն արդեն գործի է անցել: «Փաստի» տեղեկություններով' Ամանորի նախօրեին նա մեծ կերուխում է կազմակերպել' իբր Նոր տարվա առիթով: Եվ ո՞ւմ է հրավիրել: Աջափնյակի տարածքի իր բոլոր հարևաններին: Անգամ նրանց, ում մինչ այդ երբեք չէր բարևում ու չէր ճանաչում: Իհարկե, քրիստոնեական սիրուց դրդված չէր դա արել, այլ իր և ՀՀԿ–ի համար առաջիկա ընտրություններում ձայներ հավաքելու մտադրությամբ:
Ասում են, թե ոմանք մերժել են այդ հրավերը: Բայց հիմնականում հրավիրվածները սիրով մասնակցել են ուտուշ–խմուշին»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 2975 անգամ:

Լրահոս
27 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը