«Հրապարակ». «Կրեատիվ» պարգևներ և կոչումներ, մեդալների հրավառություն
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է.
«Այս տարեվերջը առանձնացավ ուղերձների, նվերների, պարգևների, կոչումների առատությամբ։ Պարգևատրողներն իրարից հետ չէին մնում «կրեատիվոլթյամբ»՝ Գալուստ Սահակյանը պարգևատրեց իր վարորդին, Սերժ Սարգսյանը Լյովա Երանոսյանին «Հասաիակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ տվեց, իսկ Վովա Գասպարյանին՝ գեներալ-գնդապետի կոչում։ Բայց ամենակրեատիվը բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էր՝ նա «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալով պարգևատրեց ՀՀ բնապահաանության նախկին նախարարներ Վռամ Թևոսյանին, Սարգիս Շահազիզյանին, Գևորգ Վարդանյանին, Մուրադ Մուրադյանին, Վարդան Այվազյանին։ Չգիտես ինչու ցանկից դուրս էին մնացել Արամայիս Գրիգորյանը, Արամ Հարությունյանը, Կարինե Դանիելյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: