«ՀԺ». ԿԸՀ-ն բավական խոշոր գումարներ Է ծախսել ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների համար

2017-01-11 09:36:04

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավական խոշոր գումարներ Է ծախսել ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների համար։ Օրինակ, 39 միլիոն 6 հազար դրամի համակարգիչներ ու հարակից աքսեսուարներ Է գնել։

ԿԸՀ-ն նաև 10 մլն դրամով «Սադոյան» ընկերությանը պատվիրել է ավտոմատացված համակարգում համապատասխան ծրագրեր մշակել ու ներդնել 8 մլն դրամով եռատեղ երկարացման լարեր Է գնել։ ԿԸՀ-ից մեկնաբանեցին, որ նոր Ընտրական օրենսգրքի պահանջները մեծացրել են աշխատանքի ծավալները, և առկա հնարավորությունները չէին բավարարում դրանք ապահովելու համար։ ԿԸՀ-ն այժմ պետք է մուտքագրի կուսակցությունների ու դաշինքների նախընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների տվյալները կամ ընտրություններից հետո սկանավորի ընտրողների ցուցակները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 419 անգամ:

Լրահոս
24 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը